«Ա՜ յ գրագետ Արշիլ, վերջին անգամ ե՞րբ ես փոցխ ձեռքդ վրցրել…»

Երեկ ես և ընկերներս ունեցանք  հանդիպում տիար Բլեյանի հետ: Ես չեմ սկսի պարզպես կրկնել նրա խոսքերը, այլ միանգամից կսկեմ խոսել խնդիրների մասին, որ մենք ունենք: Առաջին խնդիրը՝ տարեկան երկու անգամ այգիներում տեղի է ունենում էտում, որից հետո շատ ճյուղեր են առանձնացվում և ըստ իս՝ չի կարելի կորցնել այդպիսի թանկ ապրանք: Ես առաջարկում եմ այդ ճյուղերից առանձնացնել բարակ և հաստ ճյուղերը: Բարակներից կարելի է հյուսել բարակ գերաններ, իսկ հաստերից գեղեցիկ դեկորատիվ պարիսպներ, հետո ամրացնել հաստ ճյուղերը բարակներով և հիանալի բան կստացվի: Մյուս խնդիրն այն է, որ մայր դպրոցի դիմաց ֆուտբոլի դաշտի կողքին մեծ տարածք կա, որը չի օգտագործվում այնպես, ինչպես կարելի էր: Ես առաջարկում եմ կիսել այդ տարածքը երեք մասի, հարթացնել, ջրել և պատրաստել երեք թենիսի կորտեր: Ինձ թվում է՝ շատ սովորողներ կուզենան թենիս խաղալ սովորել:

Оставьте комментарий