Վարդանանց երգեր և շարականներ

Մշակույթ հասանելի բոլորին

Վարդանանց 1550-ամեակ, Միհրան Ղազելեանի խմբագրությամբ, Մայր աթոռ սուրբ Էջմիածին 2001 թվական։ Ամբողջական գիրքը հասանելի է ներքևում, PDF-ֆորմատով:

Why education can’t be free.

The idea of free education for all is an attractive one, and it is not difficult to see why many people would advocate for it. However, the reality is that providing free education to every single person in the world by 2030 is not a feasible goal. There are several reasons why this is the case.

First, education is expensive. Schools, colleges, and universities require a significant amount of funding to operate. This funding comes from a variety of sources, including tuition, donations, and government grants. If education were to become free, the cost of providing it would have to be absorbed by someone, and it is unlikely that governments or charitable organizations would be able to shoulder this burden alone.

Second, education requires resources. Schools and universities need buildings, classrooms, laboratories, libraries, and other facilities to operate. These resources cost money to acquire and maintain. In addition, education requires trained teachers and staff, who need to be paid for their work. All of these costs would have to be covered if education were to become free.

Third, education takes time. It takes many years to complete a college degree, and this means that students will be unable to work and earn money during this time. If education were to become free, there would have to be a way to support students financially while they are in school. This could be done through government grants or loans, but it would still be an added expense.

Overall, while the idea of free education for all is a noble one, it is not a realistic goal for 2030. The cost and resources required to provide education to everyone in the world would be immense, and there would need to be a way to support students financially while they are in school. It is important to continue working towards improving access to education, but we must also be realistic about what is possible.

Ամփոփիչ աշխատանք (Հայոց լեզու)

Կարդալ բնագիրը և կատարել 6-20 առաջադրանքները:

(1) 1 Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, 2 որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4)Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ 3 նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»: Ըստ Ռ. Զարյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական.

Մեծանուն, լուսավոր,ընդարձակ,հսկայական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը. այդ – ցուցական դերանուն մի քանի – հարցական դերանուն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ.

Դատարկ – սին, ունայն Լուռ – անձայն, անաղմուկ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ.

Բարկացած, խռովված, մոլեգնող։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը. Նստեց- սահմանական եղանակ, անցյալ ժամանակաձև, երրորդ դեմք, եզակի թիվ Հարվածեց — սահմանական եղանակ, անցյալ ժամանակաձև, երրորդ դեմք, եզակի թիվ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 11. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ. Շուրջբոլորը, որոտընդոստ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 12. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական.

տանը

անվանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 13. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ.

ստեղծագործությունները

պատահականորեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ.

նկարը

փնջեր

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 15. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը.

Բացահայտիչ – հեղինակը – բուն բացահայտիչ

Բացահայտյալ – ինքը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 16. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ.

Անգլիայում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը․

Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 18. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը.

Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին

Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին

Պատմություն դեկտեմբեր

https://docs.google.com/document/d/1ppbc7r2kI7qANRRv9HJh2UsDisehLZvfk-wtFGHcDKI/edit?usp=drivesdk

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
29.11-06.12
Թվարկեք նոր շրջանի հայկական մշակույթի առանձնահատկությունները;
Նոր շրջանի հայկական մշակույթը կարող է պարզենալ գրականությամբ և արևստով, քանզի գիտենք, որ 19-րդ դարից սկսած մինչև 20-րդ դարի վերջ մենք ունեցել ենք տաղանդավոր և ճանաչված գրողներ, օրինակ՝ Րաֆֆին, Եղիշե Չարենցը, Խաչիկ Դաշտենցը և այլն:
Նաև նոր շրջանի մշակույթի առանձնահատկությունը այն է, որ հայոց լեզուն և հայկական մշակույթը որոշ չափով բերել է իր մշակույթ այլազգի մշակույթները, որի պայծառ օրինակը կարող է լինել այն, որ Արևելահայաստանցիների երկրորդ լեզուն նաև ռուսերենն էր: Այսինքն առանձնահատկություններից մեկն է՝ հայկական մշակույթի և լեզվի խառնվելը այլ մշակույթների հետ:
Կա նաև կրթական առանջնահատկություն, ի վերջո հենց 19-րդ դարից սկսած և ավարտած 20-րդ դար բացվել են նոր դպրոցներ, գիմնազիաներ և այլն, որոնց որոշ մասը կամ Ռուսաստանում էր, կամ Կոնստանտինոպլում, կամ էլ այլ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում:
Վերլուծեք նոր շրջանում հայկական մշակույթի զարգացմանը նպաստող և խանգարող պայմանները;
Նպաստով պայմանները այն են, որ 19-րդ դարում նորաձևություն էր սոցիալական և հումանիտար իրավունքների համար պայքարելը, որի պայծառ օրինակն եղավ 1861-ին սկսած ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ: Նաև ակտիվ տրանսպորտացիայի և միջազգային դիվանագիտության շնորհիվ, հայ անհատներին հնարավորություն տվեց օգտագործել իրենց տաղանդը և սկսեն իրենց մտավորական և գիտական գործունեությունը:

Նաև կարող է լինել հարաբերական, սակայն հայերի ասիմիլացումը, թե հայկական լեռնաշխարհում, և թե այլ երկրներում նպաստեց և խանգարեց հայկական մշակույթը զարգացմանը, քանի որ հայերը ինտեգրեցին այլազգի մշակույթները իրենց ազգի մշակույթի մեջ, որը կարելի է ասել հարված հասցրեց մեր մշակույթին և նույն շամանակ ստեղծեց նորաձևություններ և փոփոխություներ, որոնք որոշ չափով նաև զարգացրին հայկական մշակույթը:


Թվարկեք նոր շրջանի հայկական մշակույթի գործիչներին, նրանց գործունեության ոլորտները և գլխավոր արարումները;
Հովհաննես Այվազյան — դարձավ հանրաճանաչ նկարից իր ծովանկարների շնորհիվ:

Միքայել Նալբանդյան — ստեղծեց հայկական ազգայնականության նոր շրջան իր գրականությամբ և քաղաքականությամբ:

Րաֆֆի — հայտնի գրող, ով իր ստեղծագործություններով նաև քարոզում էր ազգայնականություն, և կարելի է ասել, որ նա Նալբանդյանի գաղափարների ժառանգորդն է:

Կազմեք 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարասկզբի մշակութային իրականության հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը;
Համեմատեք 17-րդ և 19-րդ դարերի հայկական կրթական համակարգերը;
Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Րաֆֆու վեպերի գեղարվեստականությունը տուժում է ընդգծված գաղափարատիպերի պատճառով (քննարկում);
Րաֆֆին ճանաչված է որպես հայ գրող, ով իր ստեղծագործությունների մեջ սիրում է գաղափարախոսություններ քարոզել: Քանի որ ես կարդացել եմ Րաֆֆու Սամվելը, շատ անգամ կարելի է տեսնել այդտեղ ազգայնական քարոզչություններ, որոնց մի քանիսը մի քիչ ծայրահեղական են: Օրինակ՝ երբ Սամվելը սպանեց իր ծնողներին, ցույց տալով, որ հանուն հայրենիքի կարելի է նույնիսկ ծնողներին սպանել:
Համեմատեք իրավիճակը Ասիայի և Եվրոպայի հայկական գաղթավայրերում մարդկության պատմության նոր ժամանակաշրջանում;
Պարզ է, որ Եվրոպայում իրավիճակը ավելի լավ էր քան Ասիայում, սակայն խոսելիս հենց հայերի մասով, շատ բան կա համեմատելու այդ երկու աշխարհամասերի միջև: Հայերը այդ ժամանակ հայտնի լինելով իրենց աևտրային հմտություններին, կարողանում էին հաստատել իրենց գործարարությունը համ Ասիայում, համ էլ Եվրոպայում: Առևտրի առումով, հայկական գաղթավայրերում այդ աշխարհամասերում բարենպաստ էին, սակայն սոցիալական մասով Եվրոպան հաղթում է: Քանզի բոլորս գիտենք, որ հայերը ավելի շատ հաջողություն ունեցել են Եվրոպայում:
Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական գաղթավայրերը էական դեր են խաղացել հայոց պատմության նոր շրջանում (քննարկում):
Հայկական գաղթավայրերը իհարկե էական դեր են խաղացել հայոց պատմության մեջ, և ոչ միայն պատմության: Հայկական գաղթավայրերում հայ անհատները հնարավորություն են ստացել օգտագործել իրենց ներուժը արվեստի, քաղաքականության, բիզնեսի և այլ ոլորտներում, որը իր հերթին սկսել է էական դեր խաղալ հայոց պատմության մեջ: Օրինակ՝ Դավիթ Բեկը, ով ապրելով Մցխեթիում, կարողացավ հզորացնել իր զորավարական ունակություններ, և օգտագործել այն Սյունիքում և Արցախում:


ՆՈՅԵՄԲԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1.11-8.11
Թվարկեք XVII դարի երկրորդ կեսին հայ ազատագրական պայքարի աշխուժացման նախադրյալները;
Հայաստանի ազատագրության համար շարժման աշխուժացումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:

Ներքին նախադրյալների մեջ էականը հայերի ազգային ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումի ուժեղացումն էր: Հայոց պետականության վերականգնումը կարող էր երաշխիք լինել՝ վերջ տալու օտարների կողմից բնակչության կեղեքմանը:

Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: ՕԱզգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էր ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև հայրենիքից արտագաղթած և տարբեր երկրներում համայնքային կյանքով ապրող հայությանը:

Ներկայացրեք XVII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական պայքարի առաջամարտիկներին և նրանց գործունեությունը;

Խաչատուր Գաղատացին 1663 թ. գրեց նամակ Ֆրանսիայի Լյուդովիկոս 14 թագավորին. «Բարձրաձրյալն աստված թող… Ձեր սրտի մեջ ներշնչի հավատի զգացումները՝ ազատելու համար բոլոր քրիստոնյաներին և հատկապես մեր ազգին»:

Հայաստանի ազատագրության ծրագրերի ու բանակցությունների գործուն մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը: 1666 թ. նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Պատվիրակության կազմում էր նաև Աղթամարի նախկին կաթողիկոս Հովհաննես Թութունջի: Նա հետագայում ճանապարհորդել է Եթովպիա՝ այդ երկիրը ևս հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկելու նպատակով:

Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին լավատեղյակ էր Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: 1677 թ. նա էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը:

Ներկայացրեք Իսրայել Օրու գործունեության ժամանակագրությունը և թվարկեք ձախողման պատճառները;


Պատվիրակության հետ մեկնած երիտասարդ Իսրայել Օրին, Հայաստան րի վերադառնում, այլ Կ. Պոլսից ուղևորվում է Իտալիա, որից հետո անցնում է Ֆրանսիա և մտնում զինվորական ծառայության՝ ստանալով սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Պֆալց երկրամասի կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում: Այստեղ նա կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստնանի ազատագրության վերաբերյալ իր գաղափարները, և վերջինս խոստանում աջակցել:

1699 թ. Անգեղակոտ գյուղում հրավիրվում է լիազորել Իսրայել Օրուն բանակցություններ վարելու ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ: Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին:


Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում և Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիր, որը հայտնի է Պֆալցյան անվանմամբ: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա այնտեղի տիրակալների համաձայնությունը ևս ստանալու: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայի արքունիքում հրաժարվում են Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց, քանի որ Ավստրիան 1699 թ. Թուրքիայի հետ կնքել էր հաշտության պայմանագիր:

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս Ա-ին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը, որը հայտնի է Մոսկովյան անունով:

Եվ այսպիսով Իսրայել Օրին հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա, համախմբող դեր կատարեց հայ հասարակության տարբեր խավերի միջև, մարտական շունչ հաղորդեց պայքարին:


Կազմեք Արցախում և Սյունիքում զինված պայքարի ժամանակագրությունը;
1722 թ. Պարսկաստանի դեմ առավել եռանդուն էին գործում աֆղանները, որոնց հաջողվեց գրավել երկրի մայրաքաղաք Սպահանը:

1722 թ. սկզբին Դավիթ Բեկը և իր զորավարները սկսում են ազատագրական պայքարը:

1722 թ. աշնանը, լուր ստացվեց ռուսների՝ Դերբենտից նահանջելու և արշավանքը հետաձգելու մասին: Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս:

1722 թ. վերջին ամբողջ Արցախն ազատագրվել էր պարսկական տիրապետությունից: Արցախում հաստատվեց հայկական իշխանություն:

1724 թ. հունիսի 12-ին երկար բանակցություններից հետո կնքվեց պայմանագիր: Դրանով Թուրքիան ճանաչեց Մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին:

1724 թ. գարնանը թուրքական բանակը ներխուժում է Արարատյան դաշտ, սկսվում է Երևանի ճակատամարտը, որտեղ 3 ամիս դիմադրությունից հետո, տեղացիները հանձնում են Երևանի բերդը օսմաններին:

1725 թ. օսմանների ներխուժումը դեպի Արցախ և Սյունիք, որը անհաջողությամբ ավարտվեց արշավանքը:

1726 թ. Շուշիի կռիվներից հետո օսմանները ստիպված եղան նահանջել Գանձակ:

1727 թ. սկսվում է Հալիձորի ճակատամարտը, որի արդյունքում հայերը փայլուն հաղթանակ են տանում օսմանների 70.000 զինվորների դեմ:

1728 թ. ռուսական օգնությունը չստանալու պատճառով, Արցախը ստիպված է լինում մղել անհավասար ուժերի պայքար:


Սահմանեք Սյունիքի իշխանապետության և Խամսայի մելիքությունների տեղը հայկական պետությունների վարկանիշային աղյուսակում;

Անշուշտ Սյունիքի իշխանապետությունը ավելի բարձր աղյուսակում է գտնվում քան Խամսայի մելիքությունները՝ մի քանի պարզ պատճառներով: Սյունիքը կարողացավ վարել բացարձակ ինքնավար քաղաքականություն և ջախջախել իր գոյության ընթացքում երկու կայսրությունների բանակը: Նաև Սյունիքը կարողացավ հասնել մեծ դիվանագիտական հաջողությունների, որի արդյունքում Սյունիքի իշխանապետության նախկին թշնամին՝ Պարսկաստանը՝ Նադիր Շահի աջակցությամբ համաձայնվեց օգնել հայերին օսմանցիների դեմ պայքարին:

Իսկ Խամսայի մելիքությունը դարձավ հայ հասարակության ինքնաորոշման վերջին փուլը, երբ արդեն պարզ դարձավ, որ փրկությունը կարող հասնել Ռուսական կայսրությունից: Նաև Խամսայի մելիքությունները անջատված մելիքություններ են եղել, որոնք ժամանակի ընթացքում կռվել են միմիանց հետ, օրինակ՝ Մելիք Շահնազարների կռիվը այլ մելիքությունների հետ:

Համեմատեք Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի պլաններն ու դրանց իրականացման փորձերը;

Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը գրեթե ունեին նույն ծրագիրը՝ գտնել դաշնակից պետություն և այդ պետության հետ մղել ազատագրական պայքար: Ամենայնդեպս, Իսրայել Օրին նաև փորձել էր դաշնակիցներ գտնել Եվրոպայում, որը մասամբ հաջողվում էր: Ինչևէ, Իսրայել Օրուն ավելի շատ է հիշվում պատմության մեջ, քանզի Իսրայել Օրին ունեցավ նույն գործունեությունը, ինչը Հովսեփ Էմինը, սակայն ավելի մաշտաբային ծրագրերով և գործողություններով:

3. Ներկայացրեք Հայաստանի ազատագրության ռուսամետ ծրագրերի համառոտ բովանդակությունը;

Կար մի քանի տարբերակ: Առաջինը՝ երբ ռուսական զորքի կմտնի Անդրկովկաս և կստեղծի հայկական ինքնիշխան գուբերնիա: Երկրորդը՝ ռուսական զորքը՝ ազատագրելով արևելյան Հայաստանը, նաև կհաջողվի ստեղծել ինքնիշխան պետություն արևմտյան Հայաստանում:

5. Կազմեք XIX դարի առաջին կեսի իրադարձությունների ժամանակագրությունը;

6. Ներկայացրեք Օսմանյան կայսրությունում հայկական կիսանկախ իշխանությունները և համայնքները;

7. Թվարկեք արևմտահայության զանգվածային վերաբնակեցման պատճառները և հետևանքները;

8. Վերլուծեք ցարիզմի մշակած եկեղեցական կանոնադրությունը:

8.11-15.11
Ներկայացրեք Արևելյան Հայաստանի տնտեսությունը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին;
19-րդ կեսերին Ռուսաստանի կենտրոնական նահանգներում տեղի ունեցավ արդյունաբերական հեղաշրջում: Երկրի զարգացումն արագացավ հատկապես Ալեքսանդր Բ կայսեր կողմից 1860-1870-ական թթ. իրականացված ազատական բարեփոխումների շնորհիվ: Կայսրության ազգային երկրամասերը թեև վերածվել էին ռուսական կապիտալի համար էժան հումքի աղբյուրների և իրացման շուկաների, սակայն տնտեսության արդականացումն սկսվեց նաև այդ շրջաններում: Անդրկովկասում արդյունաբերության և առհասարակ տնտեսական կյանքի զարգացմանը նպաստեց երկաթուղու շինարարությունը, որը սկսվեց 19-րդ 60-ական թթ. և ծավալվեց մինչև Առաջին աշխարհամարտը: Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը կենտրոնացած է Ալավերդիում և Կապանում: 20-րդ դարասկզբի համեմատ՝ Առաջին աշխարհամարտի նախօրյակին՝ 1913 թ. Հայաստանի ձեռնարկություններում պղնձի արտադրությունն աճել էր մոտ 5 անգամ: Հայաստանում իր տեսակարար կշռով երկրորդ տեղն էր գրավում սպիրտ-կոնյակի արտադրությունը, որը կենտրոնացված էր գլխավորապես Երևան քաղաքում: Եթե Արևելյան Հայաստանի արդյունաբերությունը շոշափելի փոփոխություններ կրեց՝ ձեռքի աշխատանքը աստիճանաբար դուրս էր մղվում, բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը, ապա գյուղատնտեսության առաջընթացը դանդաղում էր:

Թվարկեք Անդրկովկասում կատարվող վարչական փոփոխությունների նպատակները և հետևանքները;
1867 թ. վարչական փոփխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների: Իսկ 1874 թ. օրենքով այդ նահանգներից մեկը՝ Երևանի նահանգը, տրոհվեց յոտ՝ Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի գավառների: Հայկական Արցախը, Գանձակը, Զանգեզուրը մնացին Էլիզավետպոլի նահանգի մեջ, իսկ Լոռին ու Ջավախքն ընդգրկված էին Թիֆլիսի նահանգի կազմում: Եվ այս փոփոխությունների նպատակը այն էր, որ ավելի տարածված լինի արդյունաբերական գոտիները, և ամեն գավառ կարողանա իր կենտրոնացած տնտեսությունը ունենա: Նաև այն, որ տարբեր հայկական տարածքներ հանձնել էին Էլիզավետպոլի նահանգի, այն նրա համար էր, որպեսզի ստեղծեին միջէթնոսային տարածք հայերը, վրացիների և թաթարների միջև: Արդյունքում սկսվեցին կռիվներ այդ տարածքները, որը վնաս էր հասցնում այդ տարածաշրջանի տնտեսությանը:

Հիմնավորեք, որ ցարիզմն Արևելյան Հայաստանում վարում էր գաղութային քաղաքականություն;
1884 թ. Ալեքսանդր Գ-ի հաստատած հատուկ կանոններով արգելվեց տարրականից բարձր հայկական դպրոցներ ունենալը: Բայց կառավարությունը հանդիպեց անսպասելի դիմադրություն Էջմիածնի սինոդը հրաժարվեց նոր կանոններն ընդունելուց: Այնումենայնիվ, ցարական իշխանությունները գործադրեցին այդ որոշումը. 1885 թ. Կովկասում, Նոր Նախիջևեանում և Բեսարաբիայում փակվեցին հայկական 300 դպրոցներ: Բարձրացավ համաժողովրդական բողոքի ալիք: Թիֆլիսում գործող հայ հեղափողական նարոդնիկական կազմակերպությունը հրատարակեց «Հայ եղբայրներ և հայ քույրեր» խորագրող թռուցիկը: Կովկասում իշխան Գոլիցինի կառավարչապետության տարիներին ռուսական մամուլում հոդվածներ տպագրվեցին, որոնցում հայերին դավանափոխության կոչ էր արվում: Նախարարների կոմիտեի 1898 թ. հատուկ նիստում հայտյաց Գոլիցինն առաջարկեց հայ ժողովրդի մի մեծ զանգված Կովկասից արտաքսել Սիբիր:

Համեմատեք հայ ժողովրդի երկու հատվածների սոցիալ-տնտեսական դրությունը;
Երկու հատվածն էլ իհարկե շատ բացասական են, սակայն արևելահայությունը համեմատած արևմտահայության հետ ավելի շատ իրավունք ուներ, և ավելի շատ հնարավորություններ: Չհաշված Գոլիցինի ժամանակաշրջանը՝ հայ ժողովրդի մի հատվածը օգտագործելով իրենց տաղանդն ու աշխատասիրությունը, կարողանում էր ստեղծել որոշ չափով կայուն տնտեսություն, որպեսզի Էրիվանյան գուբերնյան չունենա սնունդի ճգնաժամ:

Սահմանեք «Արևելյան հարց» հասկացությունը;
Արևելյան հարցը, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

Կազմեք XIX դարի երկրորդ կեսի իրադարձությունների ժամանակագրությունը;
1860-1870 թթ. Երևանյան գուբերնիայի տնտեսական զարգացումը

1867 թ. Անդրկովկասի վարչական փոփխությունները

1870 թ. մայիսի 14. Ցարական օրենք, որտեղ Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչվեցին կալվածատերերը:

1899 թ. Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղու բացումը

1884 թ. Ալեքսանդր Գ-ի հակահայկական հաստատված հատուկ կանոնները

1885 թ. Նոր Նախիջևանի և Բեսարաբիայում 300 դպրոցների փակումը

1886 թ. հայկական դպրոցների վերաբացումը

1896 թ. հայկական դպրոցների կրկին փակումը

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայկական Հարցի միջազգայնացումը միայն ողբերգություններ բերեց հայ ժողովրդին և խոցելիություն հայկական պետությանը:
Կան շատ փաստեր և իրադարձություններ, որոնք միայն վնաս են տվել արևմտահայությանը: Այնուհանդերձ, Հայկական Հարցի միջազգայնացումը թույլ տվեց, որպեսզի աշխարհը սկսի ուշադրությունը դարձնել հայերի վրա, որը կարելի է օգտագործել դիվանագիտական նպատակների համար, և նաև համագործակցել հակա-թուրքական բևեռի հետ, առաջ բերելով հայերի շահը:

06-20
Թվարկեք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գործոնները, պատճառները և հետևանքները;
Գործոններ

Գործոններից մեկն այն էր, որ Անդրկովկասյան Ֆեդերատիվ Հանրապետությունը կործանման եզրին էր, և Օսմանյան բանակը արդեն գրավել էր Կարսը, հենց դա դարձավ ամենամեծ գործոններից մեկը, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը անկախացավ, քանզի իմաստ չէր տեսնում մնալ այդ դաշնության մեջ: Նաև գործոններից այլ մեկն այն է, որ 1918-ին ռուսական բանակը լքեց Անդրկովկասը, որը բերեց տարբեր միջազգային բախումների:

Պատճառներ

Պատճառներից մեկն նաև այն էր, որ ինչպես վերևում գրված էր՝ Հայաստանը էլ իմաստ չէր տեսնում լինել Անդրկովկասյան դաշնության մեջ, և դրա արդյունքում որոշեց անկախանալ: Ի միջայլոց մայիսյան հերոսամարտերից հետո միանգամից չի անկախացել, այլ ժամանակավոր իր վերահսկողության տակ էր վերցրել հայկական գավառները, որը նույնպես դարձավ պատճառ Հայաստանի անկախանալուն՝ կենտրոնացնել գավառները, ինստիտուտները և այլ ոլորտներն ու վարչական շրջանները հայկական իշխանության տակ:

Հետևանքներ

Հետևանքում Հայաստանի Հանրապետությունը կարողանում է վարել անկախ քաղաքականություն առանց որևէ այլ տերության ազդեցության տակ: Այն թույլ տվեց այդ պետության գոյատեվման ժամանակ կարողացավ լավ հարաբերություններ ձեռք բերել Ազգերի Լիգայի հետ, նաև իր դիվանագիտությամբ կարողացավ ժամանակ շահել և գրավված լինել բոլշևիկների կողմից ավելի ուշ:

Կազմեք Հայստանի առաջին հանրապետության գոյության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը;
1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը։
1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։
1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։
1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։
1919 թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։
1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։
1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի,Դրոյի և Նժդեհի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը։
1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։
1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
1920 թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։
1920 թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։
1920 թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։
1920 թ. մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։
1920 թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ (Համո) Օհանջանյանի գլխավորությամբ։
1920 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը:
1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։
1920 թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։
1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։
1920 թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը:
1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։
1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ–ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով հաստատվեց Հայաստանի արևմտյան սահմանը՝ Թուրքիայի հետ։
1920 թ. նոյեմբերի 23-ին Համազասպ Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։
1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։
1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։
1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։
Համեմատեք առաջին և արդի հանրապետությունների քաղաքական կյանքը;
Երկու հանրապետությունների կյանքը շատ նմանություններ ունեն, բայց ամեն մեկը ունի նաև իր երևալի առավելությունները: Օրինակ՝ արդի հանրապետությունը կարողացավ ավելի շատ հաջողությունների հասնել դիվանագիտական և միջազգային հարթակներում, որը թույլ տվեց դարձնել Հայաստանը տարբեր բիզնեսների, կազմակերպությունների և այլ խմբակցությունների տեղ: Իհարկե, առաջին հանրապետությունն էլ է կարողացել վարել բավականաչափ ճիշտ դիվանագիտություն, ի վերջո Ճապոնիան երկրորդ երկիրն էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը:

Նաև խոսելով բանակի մասով, առաջին հանրապետությունը հաղթում է այս անգամ: Եթե երկու հանրապետությունների բանակը համեմատենք համաձայն իրենց ժամանակաշրջանների, առաջին հանրապետությունը ավելի առաջընթաց և հզոր բանակ ուներ քան արդի հանրապետությունը:

Եվ տնտեսության մասով, արդի հանրապետության տնտեսությունը ավելի զարգացած է, քան առաջին հանրապետությանը: Առաջին հանրապետությունը անկախանալուց հետո լուրջ խնդիրների առաջ կանգնեց՝ հիվանդությունների, տնտեսական ճգնաժամի, բազմաֆրոնտային պատերազմների և մասայական միգրացիայի: Եվ համեմատած առաջին հանրապետության հետ, արդի հանրապետությունը անկախանալուց հետո ուներ ընդամենը մեկ մեծ խնդիր՝ տնտեսական ճգնաժամը:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայաստանի առաջին հանրապետության կործանումն անխուսափելի էր (քննարկում);
Հայաստանի կործանման ժամանակ, հանրապետությունը պայքարում էր երկու գազանների դեմ՝ Թուրքիայի և Բոլշևիկների դեմ: Եվ բոլորը կմտածեն, որ կործանումն անխուսափելի էր, ի վերջո Լենինը և Աթաթուրքը պլանավորում էին տարածքային կապ ունենալ Հայաստանի միջով: Սակայն եկեք հիշենք Էստոնիայի պայքարը հանուն անկախության, որտեղ Էստոնիան նույնպես կռվում էր կարմիր բանակի դեմ, և կարողացավ նույնիսկ գրեթե հասնել Պետրոգրադ: Ի միջայլոց, Էստոնիան վարելով ճիշտ դիվանագիտություն, կարողացավ ստանալ աջակցություն, թե բրիտանացիներից և թե գերմանացիներից: Այսինքն, եթե պետությունը, որը իր պետությունը առաջ չէր ունեցել, և որը Հայաստանից երկու անգամ փոքր էր կարողացավ դիմակայել կարմիր կայսրությանը, ապա ինչու նաև չէր կարողանա Հայաստանը դիմակայել այդ աղետին:

Ներկայացրեք Արցախի հիմնախնդրի լուծման փորձերը 1918-1921 թվականներին;
Վերլուծեք 1920 թվական դեկտեմբերի 2-ի հայ – բոլշևիկյան համաձայնագիրը;
Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական հանրապետություն, ամբողջ իշխանությունը՝ մինչև Հայաստանի խորհուրդների համագումարի գումարումը, անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին, որի կազմի մեջ պիտի մտնեին հինգ անդամ կոմունիստական կուսակցության կողմից և երկու անդամ ձախ դաշնակցականների խմբերի կողմից։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Ըստ համաձայնագրի հայկական բանակի հրամանատարական կազմը պատասխանատվություն չէր կրելու Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից առաջ կատարած գործողությունների համար, իսկ ՀՅԴ և այլ սոցիալիստական կուսակցությունների անդամները չպիտի ենթարկվեին որևէ բռնությունների՝ իրենց կուսակցական պատկանելիության համար։ Համաձայնագրի կնքումով Խորհրդային Ռուսաստանի և ՌԿ (բ) կ ղեկավարությունը հասավ իր նպատակին՝ իրագործվեց Հայաստանի խորհրդայնացումը։

Համեմատեք 1921 և 1988 թվականների հայոց պատմության փետրվարները;
Ամենամեծ համեմատությունն այն է, որ 1988-ի փետրվարի արդյունքում Հայաստանը անկախացավ, իսկ 1921-ի փետրվարը ժամանակավոր պատշնես ստեղծեց Սյունիքի ապստամբությանը: Նաև համեմատած 1988-ի փետրվարի, 1921-ի փետրվարը իրականացվեց ռազմական ճանապարհով, գրավելով տարածքներ և փորձելով այն պաշտպանել, որը առաջին օրերին ստացվեց:

Circular Ruins, review

Circular Ruins is a beautifully written and thought-provoking novel by Jorge Luís Borges. It tells the story of a man who is desperate to create life, and will stop at nothing to achieve his goal.

The main character, known only as the «dreamer,» becomes obsessed with the idea of creating a living being from his dreams. He spends years studying and experimenting, and eventually succeeds in bringing a creature to life. However, as the dreamer delves deeper into the mysteries of life and consciousness, he begins to question the morality of his actions and the true nature of reality.

One of the most compelling aspects of Circular Ruins is the way it explores the concept of identity and selfhood. The dreamer grapples with the idea of whether his creation is truly a living being or just a reflection of his own thoughts and desires. He also struggles with the idea of whether he is truly in control of his own actions, or if his fate is predetermined by some higher power.

Overall, Circular Ruins is a thought-provoking and intellectually stimulating read that will leave you questioning the nature of reality and the limits of human ingenuity. It is a must-read for fans of science fiction and philosophical literature.

Մի քիչ փափուկ ավարտ այս խիստ տարվա համար

Մի անգամ Սուրբ Ծննդյան նախօրեին, անտառի սրտում գտնվող փոքրիկ քաղաքում, մի խումբ ընկերներ հավաքվել էին նշելու տոնական օրերը: Այնտեղ էին Սինդին` արկածախնդիր տղան, ոսկե սիրտով, Ջեկը` մի բարեհաճ դմբո, որը միշտ կարող էր բոլորին ծիծաղեցնել, և Էմիլին՝ բարի և մտահոգ, ինչպես արքայադուստր:

Երբ նրանք նստած էին բուխարու շուրջ, տաք կակաո էին ըմպում և թխվածքաբլիթներ ուտում, նրանց հուզմունքը զգացվում էր օդում: Նրանք գիտեին, որ Ձմեռ պապը շուտով գալու է, և անհամբեր սպասում էին թե ինչ նվերներ է բերելու իրենց։

Հանկարծ դուռը ուժեղ թակեցին։ «Ո՞վ կարող է լինել գիշերվա այս ժամին»: Էմիլին բարձրաձայն կանչեց.

Սինդին շտապեց դեպի դուռը և ուժեղ շրխկոցով բացեց այն: Իր առջև հայտնվեցին մի խումբ չարաճճի էլֆեր, որոնք կանգնած էին դռան առաջ։ Տեսնելող երեխային նրանք բացականչեցին.

-Հո~,հո~,հո~, Ձմեռ պապը մեզ ուղարկել է, որպեսզի միասին գեղեցիկ արկածային մի օր ունենանք:

Առանց վարանելու ընկերները վերցրեցին իրենց վերարկուները և գնացին էլֆերի հետևից դեպի ձյունառատ գիշեր: Նրանք ճանապարհորդում էին անտառով՝ հիանալով շողշողացող լույսերով և տոնական զարդարանքներով, որոնք զարդարում էին ծառերը։

Երբ նրանք մոտեցան Ձմեռ պապի արհեստանոցին, լսեցին ներսից բխող ծիծաղի և ուրախության ձայները: Երեխաները էլֆերի հետ ներխուժեցին դարպասից ներս և գտան Ձմեռ պապիկին և տիկին Կլաուսին, ովքեր պատասխանատու աշխատանքի մեջ էին՝ շրջապատված խաղալիքների և նվերների կույտերով:

-Բարի գալուստ, երեխաներ,

-Կանչեց Ձմեռ պապը. նրա դեմքը փայլում էր հրճվանքով:

-Ես այնքան ուրախ եմ, որ դուք կարող եք միանալ մեզ այս գիշերը:

Ընկերները ոգևորված էին որ գտնվում են Ձմեռ պապի արհեստանոցում, և ժամերով օգնում էին նրան ու էլֆերին պատրաստվելու Սուրբ Ծննդին: Նրանք նվերներ էին փաթաթում, թխում էին թխվածքաբլիթներ և նույնիսկ պտտվում սահնակով։

Գիշերը մոտենում էր ավարտին, Ձմեռ պապը երեխաներին հավաքեց բուխարու շուրջ:

-Քեզ համար ևս մեկ անակնկալ ունեմ, — Ասաց նա դիմելով Սինդիին՝ և հանեց թավշյա փոքրիկ տոպրակը։

Պարկում կախարդական քարտեզ կար, որի վրայի նշումները ցույց էին տալիս անտառում թաքնված գաղտնի քաղցրավենիքով պարկի տեղը:

-Այս փոքրիկ գանձը ձեզ համար է, որ կիսվեք և վայելեք

-Բացատրեց Ձմեռ պապը:

-Բայց զգուշացրե՛ք, այն հեշտ չի լինի գտնելը: Դուք պետք է օգտագործեք ձեր խելքն ու թիմային աշխատանքը՝ այն ստանալու համար:

-Ընկերները անչափ ուրախացան այդ «գանձը» որոնելու մասին լսելուց և նոր մղումով ճանապարհ ընկան դեպի անտառ: Նրանք համարձակորեն ամցան սառցե առվակների վրայով, մագլցեցին ժայռոտ սարերի վրա և խիզախաբար անցան մութ քարանձավները՝ այս ամբողջը գանձը փնտրելու համար:

Վերջապես, երկար ժամեր փնտրելուց հետո նրանք գտան այն՝ շոկոլադով, մարմելադով, և ամեն տիպի քաղցրավենիքով լցված շողշողացող սնդուկ։

-Մենք արեցինք դա, -Սինդին բացականչեց, նրա աչքերը փայլում էին հուզմունքից։

Երբ բոլորը վերադառնում էին քաղաք՝ բեռնված քաղցրավենիքով և գրքերով, ընկերները չէին կարող երախտապարտ չզգալ այն կախարդական Սուրբ Ծննդյան արկածի համար, որը նրանք հենց նոր ապրեցին: Նրանք գիտեին, որ միշտ հիշելու են այս առանձնահատուկ գիշերը և այն ուրախությունը, որը նրանց բերել էր։

Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը և բարի ամանոր բոլորին:

Ռեհան, վերլուծություն

«Ռեհանը» պատմվածք է ոչ թե միայն պատվածքի հերոսի, այլ ըմդհանուր մարդու՝ մեր բոլորի մասին։ Ինչքա՜ն է միամտանում մարդը, երբ սիրահարվում է, և նույնուսկ այն առարկաները, որ մեր համար առօրեական են, կարող են ստանալ ուրիշ՝ առեղծվածային իմաստ։Զոհրապը հերոսուհուն շատ հավանեց և ես ել իմ պատկերացումներում աղջկան նույն ձև էի պատկերացրել՜ ինչպես Զոհրապն էր բնութագրել նովելում:

Զոհրապը հերոսի անունը չնշելով, ակնարկում է նրա մասին, որ պատմվածքը բոլորիս մասին է։

Մի քիչ «Ռեհանի» մասին.
Տղան սիրահարվում է մի աղջկա, հետևում է նրան մինչև տուն: Գիշերը անցկացնում է տան դիմաց՝ հետևելով աղջկան: Նա մինչև լուսաբաց նայում է աղջկա սենյակի պատուհանին, կարծում եմ, դա նրա ամենաերջանիկ գիշերն էր, բայց այդ երջանկությունը հօդս է ցնդում լուսաբացին պես, երբ նա տեսնում է, որ իր պատկերացրած աղջիկը, ավելի շուտ նրա գլուխը, իրականում ռեհանի մի թուփ է։

«Ռեհան»-ը շատ հավանեցի, ես էլ եմ ռեհան ուզում ու էդքան լավ պատկերացում: Տղամարդու պատկերացումը, ներշնչանքը,հոգեբանությունը ամբողջովին արտացոլված էր «Ռեհան»-ում: Եթե ցանականար սատանա տեսնել, սատանա կտեսներ: Չես կարող ասել՝ մարդու պատկերացումն ուր է հասնում: Ու հենց դրանով է կյանքը հետաքրքիր: Կարելի է մնալ իրականության մեջ, բայց երևակայությամբ հասնել յոթերորդ (գոյություն չունեցող) երկինք: Գոյություն չունեցողը իրական էր ընդունել, դրա համար հիասթափությունը ակնհայտ էր: Նա բաց թողեց հիասթափությունը ու ռեհանի պատմությունը հիշում էր, այդ աղջկա կերպարը համարելով ամենագեղեցիկը իր տեսածների մեջ:

Հետազոտական աշխատանքի թարգմանություն

Մխիթարյանները հայ կաթոլիկների վանական միաբանություն են, որը հիմնադրվել է 18-րդ դարում Սեբաստացու Մխիթարի կողմից, որը հայտնի է նաև որպես Էյրվանցի Մխիթար։ Մխիթարյանները հայտնի են հայկական մշակույթի և կրթության մեջ իրենց ներդրումով, ինչպես նաև տարբեր կրոնների և մշակույթների միջև հաշտեցմանն ու փոխըմբռնմանը նպաստելու ջանքերով:

Մխիթարեաններու կարեւորագոյն նուիրատուութիւններէն մէկը եղած է անոնց գործը հայ մշակոյթի ու լեզուի պահպանման ու տարածման ուղղութեամբ։ Մխիթարյանները հիմնել են վանքեր և դպրոցներ աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում՝ Վենետիկում, Վիեննայում և Իտալիայի Սան Լազարո դելլի Արմենիում: Այս հաստատությունները ծառայել են որպես ուսուցման կարևոր կենտրոններ և կենսական դեր են խաղացել հայ մշակույթի և լեզվի պահպանման և տարածման գործում:

Մխիթարեանները գործունէութիւն եղած են նաեւ կրթական ասպարէզին մէջ եւ զգալի ներդրում ունեցած են հայ դպրութեան զարգացման մէջ։ Բացի գործող դպրոցներից, Մխիթարյանները հրատարակել են նաև բազմաթիվ գրքեր, ամսագրեր և այլ ուսումնական նյութեր, որոնք նպաստել են գիտելիքի և գաղափարների տարածմանը աշխարհի հայ համայնքներում։

Ի լրումն կրթության և մշակույթի բնագավառներում իրենց աշխատանքին, Մխիթարյանները նաև ակտիվ գործունեություն են ծավալել տարբեր կրոնների և մշակույթների միջև հաշտեցման և փոխըմբռնման խթանման գործում: Մխիթարյանները միշտ պահպանել են երկխոսության և համագործակցության հանձնառությունը և աշխատել են տարբեր դավանանքների և ծագում ունեցող մարդկանց միավորելու համար:

Ընդհանուր առմամբ, Մխիթարյանները կենսական դեր են խաղացել հայկական մշակույթի և կրթության պահպանման և տարածման, ինչպես նաև տարբեր կրոնների և մշակույթների միջև հաշտեցման և փոխըմբռնման խթանման գործում: Նրանց ներդրումները մնայուն ազդեցություն են ունեցել և շարունակում են կարևոր մնալ այսօր:

Mkhetar of Sebaste and his contribution to the world

The Mekhitarists are a monastic order of Armenian Catholics founded in the 18th century by Mekhitar of Sebaste, also known as Mekhitar of Airvants. The Mekhitarists are known for their contributions to Armenian culture and education, as well as their efforts to promote reconciliation and understanding between different religions and cultures.

One of the most important contributions of the Mekhitarists has been their work in preserving and promoting Armenian culture and language. The Mekhitarists have established monasteries and schools in various locations around the world, including in Venice, Vienna, and San Lazzaro degli Armeni in Italy. These institutions have served as important centers of learning and have played a vital role in preserving and promoting Armenian culture and language.

The Mekhitarists have also been active in the field of education and have made significant contributions to the development of Armenian education. In addition to operating schools, the Mekhitarists have also published numerous books, journals, and other educational materials, which have helped to spread knowledge and ideas among Armenian communities around the world.

In addition to their work in education and culture, the Mekhitarists have also been active in promoting reconciliation and understanding between different religions and cultures. The Mekhitarists have always maintained a commitment to dialogue and cooperation, and have worked to bring people of different faiths and backgrounds together.

Overall, the Mekhitarists have played a vital role in preserving and promoting Armenian culture and education, as well as promoting reconciliation and understanding between different religions and cultures. Their contributions have had a lasting impact and continue to be important today.