«Ալպիական մանուշակը» վերլուծություն

Ալպիական Մանուշակ կոչվող պատմվածքը  շատ  հետաքրքիր է, և պատմում է  Կաքավաբերդի,  երեք ձիավորների, մի  գյուղացու և  նրա կնոջ մասին:  Երեք  ձիավորներից  մեկը օգնում էր գտնել ճիշտ ճանապարհը,  մյուսները քաղաքացիներ  էին,  նրանցից մեկը բնագետ էր,  իսկ մյուսը՝ նկարիչ: Պատմվածքում ամենաշատը խոսվում էր հենց նկարչի մասին: Նկարչին ավելի հետաքրքում էին մանուշակները, բնությունը  և պարիսպները, բնագետին՝ քարերը։ Վերջինս երբեք չէր հետաքրքրվում մանուշակներով և ոտով կրկնակոխ էր անում  նրանց, իսկ երրորդ ձիավորն ավելի շատ էր ստրուկ իր որկրին, նրան հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Նկարիչը գյուղացու կնոջը նմանացնում  էր իր ծանոթներից մի կնոջը որովհետև, այդ երկու կանայք իրար շատ էին նման: Հնագետը և  գյուղացին էլ իրար էին նման, սակայն հնագետը մեծ քաղաքից էր, զարգացած, մինչ գյուղացին պատկերացում էլ չուներ ինչպիսին է քաղաքացու կյանքը: Երկուսին  էլ  հետաքրքրում էր  գանձը,  որը նշված  էր գրքերում, սակայն հնագետին համար գանձը գործիք էր, ավելի հռչակավոր դառնալու համար, իսկ գյուղացուն՝  կով և  ոչխար գնելու փող էր պետք: Երկուսին էլ  չեր հետաքրքրում ալպիական մանուշակը: Նկարիչը երբեք  չէր  նմանեցնում իրեն հնագետին և  գյուղացուն: Պատմվածքը կոչվել է «Ալպիական Մանուշակ», որովհետև պատմվածքը մեծամասնությամբ հենց նկարչի մասին էր։ Վերջինս ապրում էր լրիվ ուրիշ աշխարհում, իրեն հետաքրքիր էին ալպիական մանուշակն ու գյուղացու կինը, որոնց մեջ նա անկեղծելի նմանություն էր տեսնում։

Փետրվարյան նախագիծ՝

Ավագ դպրոցի 11-րդ դաս. սովորողներ

Նպատակ՝

Սովորողները(հատկապես ես և ուրիշ պատանիներ) ձեռք կբերեն մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ գիտելիք, գործնական առաջադրանքների միջոցով զարգացնելով դրանց վերաբերյալ վերլուծական հմտություններ ու վերաբերմունք։

Հիմնական ուղղությունները՝

  1. Տարբերակի նորմերը իրավունքներից։
  2. Թվարկի մարդու հիմնարար իրավունքները, մեկնաբանի, թե ինչու են դրանք կոչվում հիմնարար։
  3. Սահմանի իրավունք հասկացությունը և օրինակների միջոցով հիմնավորի դրա կարևորությունը։
  4. Բացատրի իրավահավասարությունը և ներկայացնի մարդու իրավունքների հիմքում ընկած արժեքները (արժանապատվություն, հավասարություն, հակախտրականություն, հանդուրժողականություն/ընդունում, հարգանք)։

Խնդիր՝

  • Կատարի պարզ վելուծություններ և գրի էսսեներ մարդու իրավունքների, դրանց հիմքում ընկած արժեքների և իրավահավասարության վերաբերյալ՝համեմատականներ տանելով իր առօրյայի հետ։
  • Խմբային աշխատանքների ընթացքում առանձնանցի իր կարիքները և համադրի մարդու հիմնարար իրավունքների հետ
  • Բացատրի` նորմերից իրավունքի անցումը և հայտնի տեսակետ իրավունքի առաջացման կարևորության մասին։
  • Քննարկումների արդյունքում և առօրյա օրինակների վրա սահմանի ու ցույց տա, թե ինչ է պարտականությունը։
  • Ծանոթանան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հետ, փորձել դասավորել փաստաթղթում առանձնացված իրավունքները
    ըստ կարևորության և քննարկել, արդյունքը։

Մարդ իրավունք

Կցանկանայի սկսել տարբերակելով նորմերը իրավունքներից։ Նորմերը դրանք հասարակական ճանաչում և վավերացում ստացած, չգրված օրենքներն են, որոնք խաղտելու դեպքում անձը չի կրում քրեական պատասխանատվություն, սակայն կարող է ստանալ բացասական կամ խիստ բացասական վերաբերմունք։ Իրավունքները որոշվում են տվյալ երեկրի սահմանադրությամբ և մարդու միազգային իրավունքների դատարանով։ Այդ օրենքների խաղտումը հանգեցնում է կոնկրետ որոշված քրեական պատասխանատվության, բայց կարող է ծանրացվել կամ մեղմացվել ելնելով դեպքի մանրամասներից։

Հիմնարար եմ համարում մարդու ապրելու իրավունքը, քանզի դրա խաղտումը հանգեցնում է բնության օրենքների անտեսման։ Նաև շատ կարևորում եմ մարդու ազատ կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքը, քանի արտահայտելու պրոցեսը չի խաղտում ուրիշ օրենքներ, և պետք է հաշվի առնել որ բոլոր մարդիկ տարբեր են հետևաբար ունեն տարբեր կարծիքներ, այս փաստը անհերքելի է, հետևաբար մարդը ֆիզիկապես չի կարող զրկվել այս իրավունքից։

Իրավունքը մարդու վարքագծի համընդհանուր պարտադիր կանոնների համախումբ է, իսկ պետությունը սահմանում կամ վավերացնում է այն, նաև ապահովում է դրա իրականացումը: Իրավունքի կարևորության մեծագույն ապացույցը այն է որ դուք կարդում էք այս տեքստը, ձեզ կարող էին սպանել բազում անգամներ այսօր, և երեկ, բայց օրենքի և իրավունքի շնորհիվ դուք վողջ էք։

Իրավահավասարությունը, մարդկանց հավասարությունն է իրավական մարմինների առաջ, հանդիսանում է դեմոկրատիայի գլխավոր մասերից մեկը։ Ստեղծվել է ավատատիրական համակարգի դեմ կռվելու, և ժողովուրդի մեջ դասային խտրականությունը ոչնչացնելու համար։

Հրավիրում ենք կրթահամալիր

Սկսված է կրթահամալիրում հայտնի և սիրելի մայիսյան հավաքը, երբ ամենուր անցկացվում են բաց պարապմունքներ, և ամփոփվում է ամբողջ ուսումնական տարին։ Մենք միայն ուրախ ենք տեսնել բոլոր ցանկացողներին` որպես հյուրեր, մասնակիցներ։ Կլոր-սեղան քննարկումներից կարևորում եմ գնահատումը, ուսումնական պալանների և ծրագրերի շուրջ քննարկումները:



Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԳԹԿ-ն և կրթահամալիրը այս հարցը չեն կարողանում փակել փոխադարձ համաձայնությամբ։ Քանի որ կրթհամալիրում իրականացվում է այլընտրանքային ծրագրով ուսուցում, ուրեմն գնահատումը ևս պետք է կատարվի այլընտրանքային, ինչն էլ որ արվում է կրթահամալիրում: Ցավալի է տեսնել որ Հայաստանի ամենահայտնի գնահատման և թեստավորման համակարգը ունի լուրջ թերություններ`
Չի կարող գիտելիքների ճշգրիտ չափման գործիք կիրառել, իսկ թեստային ստուգումը կարծես հիշողության, անգիրի ստուգում լինի, այն էլ՝ տվյալ պահին։

Չի գնահատում գիտելիքը, որը չի կազմում թեստի մաս։ Օրինակ` հոգեբանական կրթություն, սեռական կրթություն, կամ մարդու սեփական մարմնի մասին կրթություն։ Այս ամենը շատ նախագծերի մաս է կազմում և շատ ավելի արժեքավոր գիտելիք է քան այն ինչ գրված է դատարկ, և եռանդից զուրկ թեստերում։
Հարկ եմ համարում նշել որ կրթահամալիրում շատերը սովորում են Անգլերեն կամ մաթեմատիկա մինիմալ ծրագրով, շաբաթական 2 դասաժամ։ Թեստավորել ապագա, օրինակ` գրողին, ով որ ունի մինիմալ գիտելիք մաթեմատիկա առարկայի շրջանակներում, կրում է թույլ իդիոտիզմի նշույլներ։ Բախտի բերմամբ, մեր ծրագիրը իր մեջ չունի անգիր անելու բան, և մենք հաճույքով սպասում ենք ձեզ մեր կրթահամալիրում, որտեղ դուք կարող էք տեսնել ինչի է ունակ սովորողը, որը իրականում հետաքրքրված է իր առարկայով, ոչ թե վախեցած սպասում է երբ է թեստը սկսվելու։