Վերլուծություն

:ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Երկլեզու հայաստան- անլեզու հայվան

<<Հայերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան․ պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը եւ Ասկերանի ռուսերենը…>>

Հոդվածի այս ասույթը սկզբում ծիծաղելի է թվում, սակայն մի քիչ կարդալով մենք հասկացանք, որ ամեն կատակի մեջ ճշմարտության նշույլ կա։ Այս հոդվածում ներկայացված էր, թե ինչպես է երկու լեզվով միառժամանակ խոսողը` անլեզու հայվանի հիասքանչ օրինակ։ Վանոն ծաղրում է հայտնի պաշտոնյաներին, որոնք գիշերը արբած աղջկա պես տնքում են իրենց մայրենի լեզուն օգտագործելիս։ Նա նաև հայտնում է իր վրդովմունքը քաղաքական գործիչների և կառավարիչների հանդեպ, որոնք իրենց խոսքի մեջ աղավաղելով հայերենը` վատ օրինակ են ծառայում պատանի սերնդին։

Նրա գրառումներից կարծիք է ստեղծվում, թե ամբողջ երկիրը նեխած է, իսկ առաջինից մինչև վերջին հայը արագ դառնում է հերթական հայվանը։ Վանոյի խոսքերում, սակայն, ատելություն չի զգացվում, ավելի շատ նրա խոսքերը բարկացած հոր նկատողություն են հիշեցնում, ով պարզապես ուզում է սովորեցնել հայ ժողովրդին ինչ է` <<քխ>> և ինչը` ոչ։

Հոդվածը հաճելի է կարդալու համար, ավելին ասեմ, մի լավ ծիծաղեցինք կարդալուց։ Ինչքան էլ զգացմունքային, կամ ծայրահեղական է, բայց Վանոյի խոսքերը հայոց լեզվի փրկության բարձր կոչ են անում, որոնք ցավոք շատ քչերին են հասնում։

<< Մի մտեք հայոց լեզվի տաճար, կովեր >>

Սիրադեղյանը մեջբերում է Մարկեսին, կոչելով մարդկանց կովեր, ում կյանքի իմաստը բազմանալն է, և սխալ կլինի նրան հակառակ գնալ այս պնդումում։ Վանոն, հետո, ցույց է տալիս ինչքան է մարդկային խոսքի գինը ընկել, ինչքան է մարդու ուրախությունը աղավաղվել և որքան կույր են մարդիկ երբ ուրախ են։

Հիշում եմ, երբ ասեցի 5 տարեկանում, որ աշխարհը պետք է օգնի հայերին, որովհետև մենք ցեղասպանություն ենք տարել,  ու մայրս այդ ժամանակ պատասխանեց.

-Իսկ էդքան լա՞վ է ցեղասպանված լինելը:

Հիմա ես այդ միտքը ևս մեկ անգամ տեսնում եմ Վանոյի գրականության մեջ, այդ անվերջ ձգվող արդարացումը որ մենք վտանգված ենք և տանջվում ենք։ Հիմնականում, Վանո Սիրադեղյանը այստեղ ներկայացնում է, թե ինչպես է ազդել դասական պոպուլիզմը մեր երկրի վրա, ներկայացնելով ուշադրություն փնտրող, միայն խոսացող և ոչ արարող անհատներին, որպես կովեր, ովքեր ընդամենը ավելացնելով իրենց խոսքերի մեջ <<Ազգ, Հայրենիք, Պայքար>> բառերը ստանում է անարժանի իրենց փառքը և ուշադրությունը: Ի վերջո փաստերը հնարավոր չեն կեղծել, և մեր երկրում վիճակը ցույց է տալիս, որ Վանոյի խոսքերը ուշադրության են արժանի։

Այս հոդվածը, ինչպես Վանոյի այլ հոդվածները, մեզ, իհարկե, տպավորեց։ Հոդվածն ավելի երկիմաստ էր թվում և իր մեջ կարծես ուներ խիստ ցավի զգացողություն։ Վանոն ներկայացրեց մեր պետության դառը իրականությունը, որի մասին պետք է իմանալ և փրկել ինչպես հասարակությունը այնպես էլ պետությունը այդ աղետից։ 

Ռուբեն Սևակ, Երթալ, իմ կարծիքը

Կապոյտին մէջ՝ հեզ, հողմնավար ամպին պէս․․․

Երթա՜լ՝ առանց գիտնալու թէ դէպի ո՞ւր.
Երթալ հեռու ոստաններէն այս տըխուր,
Երթա՜լ խաւար գիշերին մէջ թաքթաքուր․․․

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ առանց սուգի, լացի, փափագի.
Երթա՜լ՝ առանց սովի, պապագի․․․

Երթալ՝ մարդոց կոյտին մէջէն լըռելեայն.
Օտար մընալ իրենց ցաւին, գիտութեան.
Երթա՜լ տգէտ, խուլ, համըր, կոյր յաւիտեան․․․

Չըգիտնալ որ հոս Իտէալը չիկայ․․․
Ուխտագնաց երթալ ափերն հեռակայ,
Դէպի ուղին Երջանկութեան մշտակայ․․․

Աննիւթանա՜լ, անրջանա՜լ, վըսեմ, վես.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթալ վերջապէս
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պէս․․․

Երթա՜լ՝ երթա՜լ չը ճանչնալ Մարդ ու Աստուած,
Զոյգ երթալ՝ քո՜յր ձեռքըդ ձեռքի մէջ դըրած
Անրջանքին ու Սիրոյն պէս Աքսորուած․․․

Այս բանաստեղծության մեջ նա արտահայտում է իր խոհերը, իր հուզմունքը, իր հոգնածությունը այս աշխարհից: Նա պատրաստ է ամեն ինչ դառնալ միայն թե հեռանալ, չքվել այս կյանքից, այս խոհերից և հոգսերից: Ասում է թե ուզում է գնալ, հեռանալ որպիսզի ճանաչել մարդուն և աստծուն: Ուխտագնացի պես գնալ, վերանալ իմանալով թե այստեղ իր փնտրածը չկա: Հեռանալ ինչպես կույր, համր և հիմար միայն թե հեռանալ չքվել այս աշխարհից:

Վանո Սիրադեղյանի հոդվածների վերլուծություն

Երկլեզու հայաստան- անլեզու հայվան

<<Հայերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան․ պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը եւ Ասկերանի ռուսերենը…>>

Հոդվածի այս ասույթը սկզբում ծիծաղելի է թվում, սակայն մի քիչ կարդալով մենք հասկացանք, որ ամեն կատակի մեջ ճշմարտության նշույլ կա։ Այս հոդվածում ներկայացված էր, թե ինչպես է երկու լեզվով միառժամանակ խոսողը, անլեզու հայվանի հիասքանչ օրինակ։ Վանոն ծաղրում է հայտնի պաշտոնյաներին, որոնք գիշերը արբած աղջկա պես տնքում են իրենց մայրենի լեզուն օգտագործելիս։ Նա նաև հայտնում է իր վրդովությունը քաղաքական գործիչների և կառավարիչների հանդեպ, որոնք իրենց խոսքի մեջ աղավաղելով հայերենը, վատ օրինակ են ծառայում պատանի սերնդին։
Նրա գրառումներից կարծիք է ստեղծվում, թե ամբողջ երկիրը նեխած է, իսկ առաջինից մինչ վերջին հայը արագ դառնում է հերթական հայվանը։ Վանոյի խոսքերում, սակայն, ատելություն չի զգացվում, ավելի շատ նրա խոսքերը բարկացած հոր նկատողություն են հիշեցնում, ով պարզապես ուզում է սովորեցնել հայ ժողովրդին ինչ է <<քխ>> և ինչը ոչ։

Հոդվածը մենք ընդհանուրում սիրեցինք, ավելին ասեմ, մի լավ ծիծաղեցինք կարդալուց։ Ինչքան էլ զգացմունքային, կամ ծայրահեղական, բայց Վանոյի խոսքերը հայոց լեզվի փրկության բարձր կոչ են անում, որոնք ցավոք շատ քչերին են հասնում։



Մի մտեք հայոց լեզվի տաճար, կովեր

Սիրադեղյանը մեջբերում է Մարկեսին, կոչելով մարդկանց կովեր, ում կյանքի իմաստը բազմանալն է, և սխալ կլինի նրան հակառակ գնալ այս պնդումում։ Վանոն, հետո, ցույց է տալիս ինչքան է մարդկային խոսքի գինը ընկել, ինչքան է մարդու ուրախությունը աղավաղվել և որքան կույր են մարդիկ երբ ուրախ են։ Հիշում եմ երբ ասեցի 5 տարեկանում որ աշխարհը պետք է օգնի հայերին, որովհետև մենք ցեղասպանություն ենք տարել, մայրս պատասխանեց.
-Իսկ էդքան լա՞վ է ցեղասպանված լինելը:
— Այդ միտքը ևս մեկ անգամ տեսնում եմ Վանոյի գրականության մեջ, այդ անվերջ ձգվող արդարացումը որ մենք վտանգված ենք և տանջվում ենք։ Հիմնականում, Վանո Սիրադեղյանը այստեղ ներկայացնում է թե ինչպես է ազդել դասական պոպուլիզմը մեր երկրի վրա, ներկայացնելով ուշադրություն փնտրող, միայն խոսացող և ոչ արարող անհատներին որպես կովեր, ովքեր ընդամենը ավելացնելով իրենց խոսքերի մեջ <<Ազգ, Հայրենիք, Պայքար>> բառերը ստանում է անարժանի իրենց փառք և ուշադրություն: Ի վերջո փաստերը հնարավոր չեն կեղծել, և մեր երկրում վիճակը ցույց է տալիս որ Վանոյի խոսքերը ուշադրության են արժանի։


Այս հոդվածը, ինչպես Վանոյի այլ հոդվածները, մեզ իհարկե տպավորեց։ Հոդվածն ավելի երկիմաստ էր թվում և իր մեջ կարծես ուներ խիստ ցավի զգացողություն։ Վանոն ներկայացրեց մեր պետության դառը իրականությունը, որի մասին պետք է իմանալ և փրկել ինչպես հասարակությունը այնպես էլ պետությունը այդ աղետից։

Աշխատանքը կատարվել է Արեն Մինասյանի և Սերգեյ Հայրիյանի հետ միասին

Աբու Լալա Մահարի, հիասքանչ տանջանքի մասին պատմվածք

Աբու լալա Մահարի»` գործողությունների ընթացք չունեցող, հետաքրքիր եւ կյանքից վերցված խոսքերով հեղեղված մի պոեմ ես: Քո ամեն մի նախադասությունը, տողը, բառակապացությունը, բառը, հնչյունը, երանգը սնուցված են կյանքից, տանջված ու կազդուրված մարդկային ստից, կեղծիքից ու դիմակային պարահանդեսից:
Դու՝ պոեմդ, այս աշխարհից հոգնած ու տանջված մարդկանց ամբողջությամբ տեղափոխում ես քո քարավանի վրա, համոզում, որ այնտեղ` ուղիղ, երկար ձգվող եւ վերջ չունեցող ճամփեքի վրա, կա վերջապես արդարությամբ ու պարզությամբ լցված մի աշխարհ, որը հեռու է այս դիմակային կյանքից, այս կեղծ եւ անասնական իրականությունից:
Ես հավատում եմ քեզ քարավա՛ն: Հավատում եմ նրան, ինչին դու ես հավատում, կիսում եմ քեզ հետ այն, ինչ դու ես կիսում, քանզի մենք նման ենք իրար, քանզի երկուսս էլ փախչում ենք իրականությունից, երկուսս էլ քայլում ենք առաջ, ետ չենք նայում, որովհետեւ հաղթահարել ենք բազում քամիներ, մրրիկներ, հողմեր, որոնք բազում զոհեր ու վերքեր են հարուցել մեզ, ու այդ ամենը ցավ է պատճառում երկուսիս էլ: Այդ իսկ պատճառով փախչում ենք, որովհետեւ թույլ ենք, որովհետեւ վախենում ենք մյուս արհավիրքից, բայց գիտենք որ դա անխուսափելի է, քանզի գիտենք, որ մեր ուժերը սպառվում են կեղծիքի այս ահեղ հոսքից:

«Լիլիթ» պատմվածքի վերլուծություն

Իսահակյանը «Լիլիթ» պատմվածքում պատմում է մի հրեղեն կնոջ մասին որին արարել էր դեռ Եվայից առաջ Ադամի մենությանը վերջ տալու համար։ Լիլիթը Երուսաղեմի հուդայականների կրոնի մի մասն է, ըստ այս հավատքի Լիլիթը ստեղծվել է Եւայից առաջ և եղել է Ադամի միակ իրական սերը։ Պատմվածքի ամենագրավիչ մասը այն է, որ Իսահակյանի պատմվածքում դրախտի նոր նկարագրություն է տրված, որը դժվար է այլ տեղ հանդիպել։ Իսահակյանը Ադամի զգացմունքները լրիվ այլ լույսի տակ է ցույց տալիս դարձնելով պատմվածքը ավելի գրավիչ նրանց համար ովքեր ծանոթ են աստվածաշնչյան տարբերակին։

Ստեղծել էր Նա Լիլիթին դեպի վեր սուրացող կրակի բոցերից։ Լինելով հրեղեն, հրաշագեղ մի էակ՝ Լիլիթը խելքահան էր անում Ադամին, սակայն Լիլիթին Ադամը ամենևին չէր էլ հետաքրքրում։ Իրեն համարում էր դրախտի ամենակատարյալը, իսկ Ադամին համարերով հողեղեն` երբեք էլ չսիրեց և չհնազանդվեց նրան, ինչպես պատգամել էր նրան Աստված։ Ավելին՝ հրեղեն կինը հրապուրվեց և սկսեց հնազանդվել սատանային։ Անգամ այդ ժամանակ Ադամը պատրաստ էր ներել Լիլիթին, քանի որ սիրում էր կուրորեն ու անմնացորդ։ Իսահակյանը ցույց է տալիս Լիլիթի այս պահվածքով, որ անգամ աստվածային ստեղծագործությունները կարող են դառնալ իրենց բնույթին անհնազանդ սիրո ազդեցության տակ։ Սակայն, Լիլիթը այդպես էլ հետ չվերադարձավ։

Տեսնելով Ադամի տանջանքներն ու լսելով նրա հառաչանքները՝ Աստված ցանկացավ կարեկցել նրան և Ադամի կողոսկրից ստեղծեց Եվային՝ առաքինի, հնազանդ ու գեղեցիկ։  Սակայն անգամ այդ ժամանակ էին Ադամի սիրտն ու միտքը Լիլիթին տենչում։ Ադամի տանջանքը բավականին անսովոր էին, քանզի նա տենչում էր կնոջ ում ինքը չէր ստանա, բայց սերը նրա այնքան ուժեղ էր, որ Ադամը Լիլիթից բացի ուրիշ ոչինչ չէր զգում։ Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս ստեղծագործությունը, դուք կստանաք նոր աշխարհայացք Եդեմի մասին, այնպիսին որը ձեզ մտորումների մեջ կթողնի դեռ երկար ժամանակ։

Հետգրություն. Պատվածքի վերջում Ադամը միևնույն է տենչում էր Լիլիթին անգամ ԵՒային իր կրծքի վրա տեսնելով, նրա հոգու տանջանքը ինձնից մի քանի արցունքի կաթիլ կորզեցին։

Փոխադրում

Գնացեք ասեք չար բաներին թող չլինեն,
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Չար բաներին բարև ասեք մեր կողմից
Ասեք գիտենք թե նրանք կան ու միշտ կարող են պատահել
Ասեք գիտենք, որ կարող են
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզ մոտ

Բայց դուք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից

Քանզի դուք չգիտեք ինչ,

Քնազի նրանք չգիտեն ինչ,

Սեր ու սիրով

— Մեկ կենսուրախ— շաղ ու շողով

—Մեկ էլ անհույս— ահ ու դողով

Շյուղ շյուղի

Շինել ենք մենք մեր աշխարհը լույս օրերի հյուրընկալ —
– Փոքրիկ մի աշխարհ որ հազիվ հազ կարողացել է թաքցնել
Մեր փոքրիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ –

Այս բոլորը գնացեք ասեք չար բաներին – և ասեք
Որ չլինի թե պատահի –
Երբ պատահի հեռու մնան մեր այս տաքուկ երդիկներից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Արևելահայերեն տարբերակը

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին