Սեպտեմբերի պատմության հարցաշար

Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;
Լեռները

Նեմրութ-2150 մ

Սիփան-4058 մ

Արարատ-5137

Լճեր

Ուրմիա — 16 մ խորություն, 5200-6000 մ²

Վան — 451 մ, 119 կմ

Սևան — 1900 մ բարձրություն

Գետեր

Եփրատ-2780 կմ երկարություն

Տիգրիս-1850 կմ երկարություն

Արաքս-1072 կմ երկարություն

Կղզիներ

Աղթամար, Կտուց, Արտեր, Լիմ։

Ներկայացրեք Հայաստանի պատմավարչական բաժանումները հայկական քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում;
Արատտա-Մ.Թ.Ա. 2700-Մ.Թ.Ա. 16-րդ դար

Հայասա-Մ.Թ.Ա. 16-րդ դար-Մ.Թ.Ա. 13-րդ դար

Նաիրի-Մ.Թ.Ա. 14-րդ դար-Մ.Թ.Ա. 10-րդ դար

Ուրարտու-Մ.թ.ա. 859 — Մ.թ.ա. 590

Երվանդունիներ-Մ.Թ.Ա. 580-Մ.Թ.Ա. 220

Կոմմագենե- Մ.Թ.Ա. 163-Մ.Թ.72

Ծոփք-Մ.Թ.Ա. 189-Մ.Թ. 387

Արտաշեսյաններ-Մ.Թ.Ա. 189-Մ.Թ. 1

Արշակունիներ- Մ.Թ. 52- Մ.Թ. 428

Արմինիա կուսակուլություն-700-885

Բագրատունիներ-885-1045

Վանանդի թագավորություն-963-1064

Սյունիքի թագավորություն-987-1170

Կիլիկիայի Հայոց Թագավորություն-1198-1375

Խաչենի իշխանություն-1261-1603

Արցախի մելիքություններ-1603-1822

Դավիթ Բեկյան պետություն-1722-1730

Հայաստանի Առաջին Հանրապետություն-1918-1920

Ինքնավար Սյունիք-1919-1921

Լեռնահայաստան-1921-1921

Հայաստանի Խորհրդային Հանրապետություն-1920-1991

Հայաստանի երրորդ հանրապետություն-1991-?

Շարադրեք պատմաաշխարհագրական միջավայրի ազդեցությունը հայոց պատմության վրա;
Այդ ազդեցությունը կարող է ունենալ և դրական և բացասական կողմ։ Անվիճելի է այն փաստը, որ այսպիսի տարածաշրջանները առեւտրի համար լավ տեղ է, Հայկական պետությունները գրավելով միջին արեւելքի որոշ մասը, ստանում են առեւտրային շահ, իզուր չէ, որ հենց Վասպուրականի տարածքով է անցել մետաքսե ճանապարհը, որը միացրել է Եվրոպան և Ասիան։ Բացասական կողմը նաև կարելի նշել այն, որ այլ պետություններն էլ են փորձում ունենալ այդ տեսակի առևտուրի համար տարածքներ, այդ իսկ պատճառով հայոց պատմության մեջ հայ ժողովուրդը միշտ կռվել է տարբեր ժողովուրդների դեմ, որտեղ ոչ միշտ էր, որ մենք կարողացել էինք պահել մեր տարածքները:

Տվեք նախնադարի պարբերացումը;
Քարի դարից հետո սկսվում է պղնձի-քարի դարը (հունարեն էնեոլիթ), տևել է մոտ 2 000 տարի՝ ք.ա 4-րդ հազարյամյակի սկիզբ: Հաջորդը բրոնզի դարն է, որը սկսվել է ք.ա. 4-րդ հազարյամյակի կեսերին ու տևել է մինչև 2-րդ հազարյամյակի վերջ:

Նախնադարի շրջան կարելի է համարել մարդկության պատմության ամենավաղ շրջանը: Այդ ժամանակաշրջանը բաժանվում է մի քանի մասի: Այդ ժամանակաշրջաններին կարելի է նաև կոչել պարբերացումներ, և այդպիսի պարբերացումները մի քանիսն են: Այն սկսվում այն պահից, երբ մարդ էակը ընդունակ եղավ ստեղծել գործիքներ և զենքեր օգտագործելու համար: Հնագույն պատմությունը հիմնված է. քարի, պղնձի-քարի, և բրոնզի դարաշրջաններից: Քարե դարը ամենահինն է, որի սկիզբը առել է մոտ 3 միլիոն տարի առաջ և վերջացել է Մ.Թ.Ա. 6 հազարամյակի կեսին: Քարե դարն էլ է բաժանվում մի քանի փուլերի՝ պալելիթի, մեզոլիթի և նեոլիթի: Քարե դարին հաջորդում է պղնձի-քարի դարը, կամ էնեոլիթը, որը տևել է 2000 տարի՝ Մ.Թ.Ա. 4-րդ հազարամյակին: Եվ վերջինը բրոնզե դարն է, որը սկիզբ է առել Մ.Թ.Ա. 4-րդ հազարամյակին և տևել մինչև Մ.Թ.Ա. 2-րդ հազարամյակ:

Թվարկեք Հայկական լեռնաշխարհի գլխավոր նախնադարյան հնավայրերը;
Քարահունջ, Քարերի Սիմֆոնիա, Շենգավիթի հնավայր, հին քարի դարի կայան Արզնիում, Երևանյան քարայր, ժայռապատկեր Սյունիքի լեռներում:

Պատմեք հայոց ծագումնաբանության մասին;
Հայը ազգը պատկանում է բազմանդամ լեզվաընտանիքին, որը կոչվում էր հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Եվրոպայից մինչև Հնդկաստանի արևելք: Վերջինս ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, թե իսկզբանե որտեղից են սկսել հնդեվրոպացիները իրենց ճամփորդությունը՝ այն է Հայկական լեռնաշխարհից: Հայաստանի ծագման մասին կան բազմաթիվ արձանագրություններ, դրանցից մեկը այն է, որ մենք հայերս Հայկ Նահապետի ժառանգորդներն ենք, բացի դրանից էլ հայերի ծագման մասին արձանագրություններ են եղել՝ Հույներից, Հրեաներից, Արաբներից, Վրացիներից և էթնոսություններից:

Թվարկեք հայկական վաղ պետական կազմավորումները և նրանց պատմության հիմնական իրադարձությունները;
Արատտա

Հայաստանի Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակի պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում հնագույն միջագետքյան գրավոր հուշարձանները: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Այն Հայկական լեռնաշխարհի՝ մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է, որի մասին տեղեկությունները վերաբերում են Մ.Թ.Ա. 28-27 դարերին: Արատտան եղել է աստվածապետական կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և աշխարհիկ, և՝ հոգևեոր ամբողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ աստծո անունից կառավարում էր երկիրը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր <<կառավարիչ>>: Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ և այլն: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրքաղաքի մասին: Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկը երկրում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակի մեհանագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Մ.Թ.Ա. 28-27 դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ՝ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Այս շրջանի բնագրերում Միջագետքում բնակություն հաստատված սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներմ դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն:

Պատմեք Միտանի և Հայասա պետությունների մասին;
Միտաննի

Մ.Թ.Ա. 16 դարում Հայաստանի հարավում և Միջագետքի հյուսիսում ստեղծվեց հնդեվրոպական Միտաննիի թագավորությունը՝ Վաշշուգանե մայրաքաղաքով: Այս թագավորությունն էական դերակատարում ունեցավ Առաջավոր Ասիայում՝ սկսած Մ.Թ.Ա. 16 դարի վերջերից: Միտաննիի արքաները եգիպտական, բաբելական, խեթական տիրակալների նման կրում էին <<Մեծ թագավոր>> տիտղոսը: Հատկանշական է, որ այս թագավորության տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ հայ արքաներ, և նրանց անունները գտնում ենք Մովսես Խորենացու մոտ պահպանված Հայկազուն նահապետների ու արքաների ցանկում: Միտաննին Մ.Թ.Ա. 13 դարում անկում ապրեց հզորացող Ասորեստանի հարվածներից:

Հայասա

Խեթական սեպագիր արձանագրություններում Մ.Թ.Ա. 15-13 դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա երկիրը: Երկրի անվան հիմքում հայ ժողովրդի ինքնանվանումն է: Խեթերենում -(ա)սա մասնիկով կազմվում էին տեղանունները, այսինքն՝ Հայասա նշանակում է Հայք, Հայաստան:

Հայասան հիշատակվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում: Նրա կարևոր կենտրոններից էր Կումախան: Հայասան առաջին անգամ հիշատակվում է Մ.Թ.Ա. 14-րդ դարիխեթական մի արքայի արշավանքների կապակցությամբ, որոնց ժամանակ նրա դեմ է դուրս գալիս այդ երկրի Կարանի թագավորը: Որոշ ժամանակ անց խեթերի թագավորի և Հայասայի արքա Խուկանայի միջև կնքվում է բարեկամության և խոփօգնության պայմանագիր: Այն ամրապնդելու նպատակով խեթական արքան իր քրոջը կնության է տալիս Խուկանային: Հայասան վերջին անգամ հիշատակվում է Մ.Թ.Ա. 13-րդ դարի վերջին: Թագավորությունն ուներ իր արքունիքը, բանակը և քաղաքային կենտրոնները: Դատելով խեթական սկզբնաղբյուրներից՝ կար արքունի դիվան՝ իր դպիրներով, որոնք վարել են պետական գրագրությունը: Հայասան ուներ նաև իր դիցարանը: Հայաստան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևազորքից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր:

Շարադրեք Նաիրյան երկրների պատմության ժամանակագրությունը;
Մ.Թ.Ա. 13 – 10-րդ դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում հիշատակում են Նաիրի երկիրը: Ըստ Ասորեստանի Նաիրիի տարածքները ջրառատ, այդ իսկ պատճառով ասորիները անվանեցին այդ տարածքի պետությանը Նաիրի, ասորեներենից թարգմանված <<Ջրերի երկիր>>: Ասորեստանի արձանագրություններում Նաիրին հիշատակվում է, որպես՝ «ընդարձակ, հնազանդություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»: Ք.ա. 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս, որպես մեկ միասնական պետություն:

Բացատրեք «Ուրարտու» անվանումը:
Ուրարտուն` Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր: Թագավորության կենտրոնը Արարատյան դաշտում էր: «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է: Ասորերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն «Ուրարտու» է կոչվում մինչև ք.ա. 4-րդ դարի կեսը:

Պատմություն — սեպտեմբեր

Կազմեք Ուրարտուի ժամանակագրությունը;
Ուրարտու 858 Մ.Թ.Ա.-585 Մ.Թ.Ա.

Սարդուրի Ա 835 Մ.Թ.Ա.-825 Մ.Թ.Ա.

Իշպուինի Մ.Թ.Ա. 825-810

Մենուա Մ.Թ.Ա. 810-785

Արգիշտի Ա Մ.Թ.Ա. 786-764

Սարդուրի Բ Մ.Թ.Ա. 764-735

Ռուսա Ա։ Մ.Թ.Ա. 735-714

Արգիշտի Բ։ Մ.Թ.Ա. 714-680

Ռուսա Բ Մ.Թ.Ա. 680-639

Սարդուրի Գ Մ.Թ.Ա. 639-635

Ռուսա Գ Մ.Թ.Ա. 629-590

Սարդուրի Դ Մ.Թ.Ա. 615-595

Ռուսա Դ Մ.Թ.Ա. 590-585

Թվարկեք մ. թ. ա. IX դարում ձևավորված երեք համադաշնությունները;
Թվարկեք Իշպուինի արքայի բարեփոխումները;
Իշպուինին Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին: Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով: Անցկացրեց զորքի վերազինում: Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց: Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը: Իշպուինիի ժամանակ նույնիսկ ստեղծվեց տեղական սեպագիրը: Այդպիսով պետությունը դարձավ կենտրոնամետ և համախմբեց ժողովրդին մեկ կրոնի, մեկ գրության շուրջ:

Շարադրեք Իշպուինի և Մենուա արքաների ռազմական բարեփոխումների պատճառները, բովանդակությունը և հետևանքները;
Համեմատած Իշպուինի արքայի հետ, Մենուան ոչ միայն հզորացնում էր բանակը, այլ նաև զարգացնում տնտեսությունը, որը նաև օգուտ էր տալիս հենց բանակին: Թերևս երկու արքաներն էլ կարողացել են հզորացնել Ուրարտուն և սարքել այդ ժամանակների համար գերտերություն: Երկիրը հզորացնելու հիմնական պատճառներից էր պաշտպանել սահմանները, քանզի Ասորեստանը և Սքյութերը տարբեր արշավանքներ էին գործում: Սակայն Մենուան որոշեց օգտագործել իր բանակը նաև տարածքներև նվաճելու համար: Այդպիսով Իշպուինին և Մենուան կարողացան պահպանել իրենց երկրի սահմանները, իսկ Մենուան ընդհանրապես հաղթանակներ նվաճել Ասորեստանի դեմ առաջավոր Ասիայում:

Ներկայացրեք Ուրարտուի աշխարհակալության ձևավորման ընթացքը;
Սարդուրի Ա-ի օրոք Ուրարտուն դարձավ կենտրոնամետ միապետություն՝ դարձնելով Ուրտարտուն այն երկիրը, որը կարող է պատասխանել Ասորեստանի հարվածներին: Նրանից հետո Իշպուինին ամրապնդելով Բիայնիլին սկսեց բանակի քանակը շատացնել և ավելի ժամանակավոր դարձնել զենքերը, և ռազմարվեստը: Իշպուինին օգտագործելով Ուրարտուի բանակը, սկսեց նվաճողական քաղաքականություն վարել, և գրավեց Ասորեստանից որոշ տարածքներ, և նաև տարածքներ նվաճել Ուրմիայի լճի շուրջ: Վանի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին Արգիշտի Ա-ի օրոք, երբ Ուրարտուի բանակը նվաճեց Բաբելոնիան, մուտք բացեց դեպի Միջերկրական ծով: Այսպիսով Ուրարտուն դարձավ այն կարելի է ասել կայսրությունը, որը սպառնալիք է Ասորեստանի համար, և ոչ միայն բանակի հզորությամբ, Վանի թագավորությունը նույնիսկ ուներ քաղաքական իշխանություն հյուսիսային կովկասում և ողջ Բաբելոնիայում:

Ցույց տվեք Բիաինիլիի կրոնի և պետության հզորացման կապը;
Իշպուինին հասկանալով, որ երկրի ժողովրդին միասնական սարքելը մեծ անրաժեշտություն է, որպեսզի այլ երկրի հարձակումից չքանդվի երկիրը, որոշում է միացնել ժողովրդին ընդհանուև սեպագրով և կրոնով, սակայն կրոնը ավելի մեծ դեր խաղաց: Իշպուինիի երկրի միասնականության ընթացքը ստացվեց, Վանի թագավորության մեջ մեծամասնությունը պաշտում են Խալդիին, Թեյշեբային և Շիվինիին: Վանը արդեն կարող է դառնալ ասորիների ահն ու սարսափը:

Նկարագրեք Ուրարտուի և Ասորեստանի հակամարտության ընթացքը և հետևանքները;
Առաջին մաշտաբային պատերազմը Ասորեստանի դեմ եղել Սարդուրի Ա-ի ժամանակ, երբ Սարդուրիի բանակը Ք.Ա.-ին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմեցին Ասորեստանի արքա Սալմանասար Գ-ի դեմ: Մենուան դառնալով Վանի արքա շարունակում է իր նախնիների նվաճողական քաղաքականությունը, և սկսեց գրավել Ասորեստանից Առաջավոր ասիայի տարածքները, որի մեջ նաև մտնում այն տարածքը, որը Ուրարտուին տալիս է ելք դեպի միջերկրական ծող: Սկսվեց ևս մեկ հակամարտություն Վանի և Ասորեստանի միջև, երբ Արգիշտի Ա-ն հարձակվեց Ասորեստանի վասալ Բաբելոնի վրա՝ նվաճելով Բաբելոնի տարածքները և շրջապատելով Ասորեստանին տարբեր կողմերից: Մ.Թ.Ա. 743-ին Արգիշտի Ա-ի որդի Սարդուրի Բ-ն սկսեց մեծ արշավանք գործել դեպի Ասորեստան, սակայն ասորիների արքա Թիգլաթպալասար Գ-ն իր բանակով հաջողվեց Սիրիայի անապատներում հաղթանակ տանել և ջաղջախել Սարդուրիի բանակը: Մ.Թ.Ա. 735-ին Ասորեստանը վերականգնելով իր ուժերը սկսեց արշավանք գործել դեպի Վան քաղաք, նրանք փորձում էին գրավել այն, սակայն Վանը համաձայն եղավ ընդունել ասորիներ պահանջը և Վան-ասորական սահմանները ունեցան իրենց սկզբնական վիճակը: Շուտով Մ.Թ.Ա. 714-ին Սարգոն Բ-ն օգտվելով Ուրարտուի թուլացումը, սկսեց հարձակում գործել դեպի Վանի թագավորություն, նա գրավեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն: Ռուսա Բ-ին հաջողվեց պայմանավորվել կիմերների հետ և նրանց հետ միասին հարձակվել դեպի Ասորեստան, փոքր քանակի տարածք նվաճելով և տնտեսական ու ռազմական հարված հասցնելով Ասորեստանին, Վանի բանակը հետ քաշվեց: Ռուսա Բ-ից հետո մյուս արքաները փորձեցին ինքնապաշտպանություն կազմակերպել Ասորեստանի դեմ, սակայն Ուրարտուն վերջնականապես կործանվեց, երբ հյուսիսից եկող Սկյուտներն և հարավից նվաճող Ասորեստանը միասին սկսեցին ենթարկել Վանին անկման:

Թվարկեք Վանի թագավորության անկման պատճառները;
Վանի թագավորության արքաների տարած թերի քաղաքականության պատճառով
Ունենալով հզոր թշնամի միջագետքում
Ուրտարտուն ունենալով ոչ հզոր բանակ ստիպված էր իր վերջին տարիներին պատերազմել բարբարոս սկյուտների դեմ, և միջագետքում գտնվող Ասորեստանի կայսրության դեմ
Ներկայացրեք Վանի տնտեսությունը որպես աշխարհակալության հիմք;
Վանը ուներ տնտեսության մի քանի հիմք, ամենակարևորը Ուրարտուի հզորացման հիմքն էր, որի օրոք արդեն հնարավոր էր վասալ պետություններից և նահանգներից հարկեր հավաքել և զարգացնել տնտեսությունը: Նաև կարելի է հաշվել առևտուրը, երբ Վանը ակտիվ առևտուր էր անում տարբեր փոքր պետությունների և իշխանությունների հետ:

Ցույց տվեք Ուրարտուի բանակի և պետական կառավարման համակարգի փոխազդեցությունը:
Փոխազդեցությունը կախված է նրանով, որ Վանի թագավորությունը միապետական պետություն է, որը ունի կենտրոնացած համակարգ և իր սեփական բանակը, համեմատած տարբեր հին համադաշնությունների և ցեղերի հետ, որոնց բանակը մասնատված էր մի քանի առաջնորդների շուրջ, որը թույլ չէր տալիս նվաճել հսկայական տարածքներ, կամ հզոր պաշտպանություն ստեղծել թշնամի պետությունների դեմ:

Հայոց լեզվի աշխատանք

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանահէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցէ, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցէ, ամենաեժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրեռակցել, երփներանգ, նրբերանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրէական, այժմէական, պաշտոնեական, անէական, լայնեզր, հովեկ։

Առօրյա, թռչնորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, հոգուդ, օվկիանոս, անօգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն, տրտմօրոր ոսկեզօծ, հոծ, հողմակոծ, արևազօծ, հանրօգուտ, յուրօրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, օթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, որմիզդուխտ, օրըստօրե, նախորոք, չօգնել, չոգևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաոճ, շաբաթօրյակ, չօգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ։ Այսօր, պարզորոշ, օրեցօր, տարորոշել, կեսօր, հանապազօրյա, հանապազորդ, ամենօրյա, ամանոր, հրանոթ, փորձանոթ, անօթևան, անոթի, հնոտի, սնոտի, տոթ, օթոց, տնօրեն, քնքշորեն, քնքշօրոր, նրբորեն, փոխօգնություն, չօգտագործել, գանգոսկր, հնաոճ, ոսկեօղ, ճովոդյուն, անողոք, պնդօղակ, կողակ, անօդ, անոթ, գիշերանոթ, վառոդ, ընդօրինակել, օդապարիկ, ով, հոդս ցնդել, հոտնկայս, արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօր ու գիշեր, գիշերուզօր, վատորակ, արծաթաօծ, լացուկոծ, անողնաշար, տարօրինակ, քեռորդի, հակաօդային, հակաօրինական, նմանօրինակ, նորօրյա, սառնորակ, տասնօրյակ, հատորյակ, հնգօրյակ, երկվորյակ, հնօրյա, բացօթյա, ապօրինի, օրոցք, օթևան, անօրեն, նախօրե, թիկնօթոց, ոթել, վաղօրոք, արջաորս, սևորակ, շորորալ, եռօրյա, ականջօղ։

հյուրընկալ, անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, դրմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, կորնթարդ, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմռսել, ընթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտընկայս, անընդհատ, չընդունել, ընկրկել, ընչացք, մերթընդմերթ, գույնզգույն, գործընկեր, դյուրընբռնելի, հետզհետե, մեջտնդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղել։

Գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր, սփրթնել, թմբլիկ, դրմբոց, թրմփալ, թպրտալ, խաբկանք, խաբշիկ, անխաբ, անխափան, անկապտելի, կապկպել, կափկափել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոփավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռակոփ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամփ, բամփել, ամպշող, հուսախաբ, խծպծանք, արբենալ, Արփինե, դարպաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հպանցիկ, ներբան, ներբողել, տարբողել, տարպանք, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, արբանոց, նրբիրան, կոփվել, շպերթ, ակնակապիճ, գիպս, ճամպրուկ, սփոփվել, գրաբար, որբևայրի, ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարբ, ծովափ, իբրև, երբ, փափագ, պապակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթպացնել, երբեմնի, երբևէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դափնեվարդ, ողբերգակ, խաբուսիկ, ցայտաղբյուր։

Զիգզագ, Վարդգես, արևկեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապակված, կարգ, կառք, փեղք, փողք, ռոքսեն, աքցան, ձայնակցել, նախկին, նախքան, չոքել, չօգնել, ծեգ, հոգալ, ճաքել։