Հրավիրում ենք կրթահամալիր

Սկսված է կրթահամալիրում հայտնի և սիրելի մայիսյան հավաքը, երբ ամենուր անցկացվում են բաց պարապմունքներ, և ամփոփվում է ամբողջ ուսումնական տարին։ Մենք միայն ուրախ ենք տեսնել բոլոր ցանկացողներին` որպես հյուրեր, մասնակիցներ։ Կլոր-սեղան քննարկումներից կարևորում եմ գնահատումը, ուսումնական պալանների և ծրագրերի շուրջ քննարկումները:



Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԳԹԿ-ն և կրթահամալիրը այս հարցը չեն կարողանում փակել փոխադարձ համաձայնությամբ։ Քանի որ կրթհամալիրում իրականացվում է այլընտրանքային ծրագրով ուսուցում, ուրեմն գնահատումը ևս պետք է կատարվի այլընտրանքային, ինչն էլ որ արվում է կրթահամալիրում: Ցավալի է տեսնել որ Հայաստանի ամենահայտնի գնահատման և թեստավորման համակարգը ունի լուրջ թերություններ`
Չի կարող գիտելիքների ճշգրիտ չափման գործիք կիրառել, իսկ թեստային ստուգումը կարծես հիշողության, անգիրի ստուգում լինի, այն էլ՝ տվյալ պահին։

Չի գնահատում գիտելիքը, որը չի կազմում թեստի մաս։ Օրինակ` հոգեբանական կրթություն, սեռական կրթություն, կամ մարդու սեփական մարմնի մասին կրթություն։ Այս ամենը շատ նախագծերի մաս է կազմում և շատ ավելի արժեքավոր գիտելիք է քան այն ինչ գրված է դատարկ, և եռանդից զուրկ թեստերում։
Հարկ եմ համարում նշել որ կրթահամալիրում շատերը սովորում են Անգլերեն կամ մաթեմատիկա մինիմալ ծրագրով, շաբաթական 2 դասաժամ։ Թեստավորել ապագա, օրինակ` գրողին, ով որ ունի մինիմալ գիտելիք մաթեմատիկա առարկայի շրջանակներում, կրում է թույլ իդիոտիզմի նշույլներ։ Բախտի բերմամբ, մեր ծրագիրը իր մեջ չունի անգիր անելու բան, և մենք հաճույքով սպասում ենք ձեզ մեր կրթահամալիրում, որտեղ դուք կարող էք տեսնել ինչի է ունակ սովորողը, որը իրականում հետաքրքրված է իր առարկայով, ոչ թե վախեցած սպասում է երբ է թեստը սկսվելու։

Քննարկումներ

«Ծուլությո՞ւն, թե՞ կամքի բացակայություն» քննարկում – համակարգումը՝Սիրանուշ Վարդանյանի

Մայիսի 13, Ժամը՝ 11.00-11.50

ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Քննարկումների նպատակը

  • Հաղորդակցման հմտությունների զարգացում;
  • Պարզ արտահայտվելու, վիճաբանելու և տեսակետը պաշտպանելու, հարցեր ձևակերպելու ունակություն;
  • Ինտելեկտուալ և ստեղծագործական ունակությունների զարգացում;
  • Սովորողների տեսակետները։

Մասնակիցներ՝

  • 11րդ դասարանի սովորողներ;
  • դասավանդողներ;
  • հյուրեր

Հայոց լեզվի գործնական աշխատանք

անէական, աշտե, եղերերգ, երբևէ, ինչևէ, ովևէ, որևէ, երբևիցե, ինչևիցե, որևիցե, ովևիցե, Երևանջէկ, Էջմիածին, լուսնէջք, հնէաբան, հովեկ, հրեշ, մանրէ, գոմեշ, Սևանհէկ, վերելակ, ցայգերգ, վայրէջք, պատնեշ, ծովեզր։

Լրացնել բաց թողնված տառերը
Անտոնինա Իվանովնան քաղաքամերձ իր օթևանում հոգով անհամեմատ անդորր էր։ Նրան այլևս չէին հալածում սկեսրոջ անվերծանելի տրտունջները, տալոջ բանսարկությունները, ազգականուհիների արհամարհական վարքագիծը։ Սակայն նա դժբախտ էր զգում իբրև կին։ Գարնան մերձավորությունը նրա մեջ զարթնեցնում էր ինչ-որ փոթորիկ, արյունը երբեմն եռում էր, ինչպես երիտասարդ հասակում։ Պատահում էր նաև, որ նրան տիրում էր հոգեկան թուլություն, աշխարհը թվում էր ամայի, այնքան անհյուրընկալ, որ մտածում էր՝ արժե արդյոք ապրել։ Նա փափագում էր սիրել և սիրվել։ Սակայն նրա աշխարհայացքը, խառնվածքը թույլ չէին տալիս ապօրինի սիրով կապվել մեկ ուրիշ տղամարդու հետ։ Նա պիտի արդար մնա իր խղճի առջև։ Միայն բարոյական անարատությամբ պիտի մաքառի իր հակառակորդների դեմ։ Իրարամերժ մտքերը, հոգեկան տվայտանքները կրծում էին նրա սիրտը։

2. Ճիշտ գրել հետևյալ հատուկ անունները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Անուշ արտադրական միավորում, Վոլգա-Դոն ջրանցք, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն, Քաջ Վարդան, Դավիթ Բեկ, Զորավար Անդրանիկ, Արարատյան դաշտ, Երևանյան լիճ, Արշակ Երկրորդ։

3. Լրացնել բաց թողնված բառերը, քանի ձևով որ հնարավոր է։

Ուսուցչուհին մտավ դասարան՝ թևի տակ տետրերի կապոց։

Արևի հրաշեկ լույսը/ճառագայթը/մասնիկը երևաց սարերի հետևից։

Ոսկեգույն/առավոտյան արևի ճառագայթները շիկացրել էին տների թիթեղյա ծածկերը։

Դանակի ծայրը շատ սուր է։

Աստղերի ճառագայթները լուսավորել էին երկնակամարը։

4. Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն։

Հայոց արքայի ականջն էին գցել, թե հարևան երկիրը պատերազմ է պատրաստվում հայտարարել։
Նա համարվում էր տարածաշրջանի իմաստունը, քանի որ աշխարհ էր տեսել։
Ես բավականին գլուխ ցավեցրի այս առաջադրանքի վրա։
Երբ նա եկավ տուն, հալից ընկած էր։
Զգալով վտանգը, սպարապետը զգաց որ ժամանակն է պոչը քաշել այդտեղից։
5. Հետևյալ բառերը ենթարկել բառակազմական վերլուծության։

գունավոր – գու(յ)ն + ավոր

գրաքննադատ – գ(ի)ր + քնն(ել) + ա + դատ(ել)

մասնագետ – մասն(ավոր) + ա + գետ(գիտություն)

ալեհեր – ալե (ալի) + հեր

մարդաբանական – մարդ + ա + բան(իմաց) + ական

վիրահատարան – վիր (վերք) + ա + հատ(ել) + արան

բազմամարդ – բազ(ու)մ + ա + մարդ

անտառային – անտառ + ային

նախանձոտ – նախանձ + ոտ

Հայոց լեզվի գործնական աշխատանք

1. Լրացնել տառերը և կետադրել։
Գարուն էր։ Բնությունը ապաքինվող ախտահարվածի պես նայում էր թախծախառն ժպիտով։ Գարունը նոր էր լցվում նրա երկաների մեջ և նա անրջում էր աչքերը՝տամկությամբ լի։ Հևում էր անհուն տենչանքով։ Ծառերը լցվել էին թացությամբ, բողբոջները՝ ուռել, հողը անհագ շնչում էր, և վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ։
Մի ապաշխարող վանական խստահայաց ու թախծոտ, ձյունաթյուր մորուքով, նստած ձորապռնկի ժայռին՝ խորասույզ նայում էր ներքին՝ դեպիթզուկ ջրաղացը, որի միափեղկ նեղլիկ դռնակից, ժրաջան մրջյունի պես, ելումուտ էր անում մի կորամեջք մարդ։ Վանքի մերձակա քողտիկից դուրս եկավ մի ուրիշ վանական՝ մի պարկ շալակին. մագաղաթի ձեռագրեր էր բերում։ Վանական ընկերը, վերցնելով մագաղաթի փաթեթը, սկսեց հետաքնին զննել՝ ինչ-որ տող անվերծանելի էր և խիստ շահագրգռել էր նրան։


2. Արտագրել՝մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքում։
1. Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտակող լեռներն են։
2. Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշատունիք գավառում՝այնտեղ, ոըր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի խորթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։
3. Առավոտյան Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոր նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից՝ Արծանիի հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։


3. Փակագծերում տրված բաղադրիչները հանելով՝բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով։
1. կողք-կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղե գյուղ, ինչ-որ բան։
2. հնուց ի վեր, հարյուրամյա, հյուսիս-արևելք, մանր-մունր, ձեռք տալ։
3. հարգել-պատվել, նորզելանդական, ի սկզբանե, ձեռքբերում, վերջ տալ։

Հայոց լեզվի գործնական աշխատանք

-Ստորոգյալը հոգնակի թվով է, եթե ենթական հոգնակի է։ 

օր.՝1. Ծառերը ծաղկել են։ 2.Նրանք արդեն եկել էին։   

-Ստորոգյալը հոգնակի է, եթե ենթական բազմակի է։ 

օր.՝ Ոչ Արարատը, ոչ Արագածը գործող հրաբուխ չեն։ 

-Բազմակի ենթակայի հետ ստորոգյալը լինում է եզակի թվով, եթե ենթականերն իրենց իմաստով մեկ հասկացություն են։ 

օր.՝ Գարնանային վար ու ցանքը եռուզեռի մեջ է։ 

-Բազմակի ենթակայի հետ ստորոգյալը լինում է եզակի թվով, եթե ենթականերն ունեն յուրաքանչյուր, ամեն մի, ոչ մի դերանուններով որոշիչ։ 

օր.՝ 1.Ոչ մի թափառաշրջիկ ու մուրացկան մեր քաղաքում չպետք է լինի։ 2. Յուրաքանչյուր փողոց ու նրբանցք պետք է բարեկարգվի։

-Բազմակի ենթակայի հետ ստորոգյալը լինում է եզակի թվով, եթե նույն դեմքով ենթակաները կապված են կամկամ…կամ շաղկապով։

օր. ՝ Կպարգևատրվի կա՛մ Դավիթը, կա՛մ Լուսինեն։

-Բազմակի ենթակայի հետ ստորոգյալը լինում է եզակի թվով, եթե ենթականերից մեկը՝ նախորդում, մյուսը՝ հաջորդում է ստորոգյալին։

օր.՝ Ո՛չ ես պետք է գնամ դասի, ո՛չ դու։

-Եթե ենթական հարգական հոգնակի նշանակող անձնական դերանուն է՝ ստորոգյալը ևս օգտագործվում է որպես հոգնակի։

օր.՝ Մենք ուրախ ենք, որ Դուք ներկայացաք։

-Երբ ստորոգելի։ ցույց չի տալիս քանակ, այլ որոշում է տեսակը անորոշ առումով։

օր.՝ Սրանք դեռ երեխա են։

Առաջադրանք

  1. Այդ ժխորին խառնվում էին տերերի կանչն ու աղմուկը, հարայհրոցն ու բղավոցը։
  2. Դուք ՝ եղբորդ հետ կմնաք տանը և կսպասեք մեր հեռախոսազանգին։
  3. Հայկն իր ընկերներով երեկոյան գալու է՝ տանը մի քիչ ուրախանալու։
  4. Պատահում էր, որ Հերմինեին դպրոց էր տանում նրա եղբայրներից ՝Սուրենը կամ Մանուկը։
  5. Անցած տարի մեր դասարանի ուղիղ քսանհինգ տոկոսը գերազանցիկ է եղել։
  6. Պատգամավորների մեծ մասը հերթական քառօրյայի նիստերին ներկա չէր։

Հայոց լեզվի գործնական աշխատանք

Գործնական քերականություն
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։
Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով իննամյա մի տղա` դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները` անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօրինակ բան կար տղայի մեջ, որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին` Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության.
-Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա՛լ կապիկ,- գոռում էր նա,- դու ծախված ես սատանային և դժոխքի բաժին ես։
Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։
2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․
թե՛․․․թե՛, եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի, և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, ոչ միայն․․․այլև, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ, եթե․․․ապա, չնայած․․․սակայն, թեև․․․այնուամեայնիվ։
կրկնադիր- թե՛․․․թե՛, և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, ո՛չ․․․ո՛չ,
զուգադիր- եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի,ոչ միայն․․․այլև, է՛լ․․․է՛լ,
3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը․
Ինձ մոտ — իմ մոտ
իրեն հետ — իր հետ
քեզ համար — քո համար
քո մոտ
իմ համար
քո չափ
մեզ չափ — մեր չափ
ոչ ոքու — ոչ ոքի
մեզնից —
ամեն մեկու —
ոմանք —
բանն ինչումն է։
4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները․
թը՛շշ, քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛, չրը՛խկ, վա՜խ, խը՛շշ, չո՛շ, ա՜խ, քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ, հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։
զգացական- ջա՜ն, օ՜ֆ, վո՜ւյ,վա՜խ, ա՜խ,
կոչական- ծո՛, արա՛, ջո՛ւ-ջո՛ւ, փի՛շտ, քը՛շ, տո՛,
նմանաձայնական – հա՛ֆ-հա՛ֆ, բը՜զզ, միաո՜ւ, խը՛շշ, չրը՛խկ, ծուղրուղո՜ւ,
5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։
1․տնտես, բանել, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
2․զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
3․առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող
6․Ընդգծի՛ր ժխտական բայաձևերը։
չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
չարադեմ, չաղոթեմ, չորանաս, չուրանաս, չարակամ, չպոռթկամ
չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ
7․Ընդգծի՛ր բայի անդեմ ձևերը։
Սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, փռթկալ, ճպճպալ, դավել, խոցեն, պայծառ, թվեմ, կատվեն, նավել, գրող, սուրա, ողբաց, հարբած, աստված, տարած, խոզարած, կորած, կասկած։

8․Ընդգծի՛ր Ե խոնարհման բայերը։
ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել, առավել, պառավել
պոռթկում է, փոթորկում է, ողորկում է, սոսկում է, դողում է, պաղում է
ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է։
9․Ընդգծի՛ր Ա խոնարման բայերը։



անսխալ, մխալ, կսկծալ, կանխակալ, հեկեկալ
սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, ժուժկալ, շրխկալ
նողկալ, փսփսալ, ծավալ, թվալ, որսում է, դարսում է
գվվում է, գգվում է, ժխտում է, վխտում է, սուրում է, բուրում է։