Ձմեռային ուսումնական ճամբարի հաշվետվություն

Իմ ճամբարը մի քիչ ցրված անցավ, առաջին երկու շաբաթը ես անցկացրեցի ընկեր Վարդուհու խմբում: Մենք գնացինք սահադաշտ`չմուշկներ  քշելու,  իսկ հետո` մի ուրիշ օր` դահուկ և սահնակ քշելու: Ընկեր Վարդուհու  հետ մենք անցկացրեցնք նաև բնագիտական փորձեր, նրա հետ ժամանակը շատ ուրախ էր անցնում.  Բայց, ցավոք սրտի,  նա հիվանդացավ,  և ես անցկացրեցի մի շաբաթը պատվելի  Թամարի խմբում: Մենք գործի անցանք առաջին իսկ օրվանից,  ձայնագրեցինք Ավետիք Իսահակյանի մի առակը, որում ես խաղացի տատասկի դերը, որովհետև այդ օրը միակ տղան էի խմբում: Այստեղ կա առակի հղումը: Երկրորդ օրը մենք ձայնագրեցինք զվարճալի պատմություններ ստերի և ստախոսների մասին: Ահա:

Оставьте комментарий