Սննդամթերք և սնունդ

Առողջ սնունդ,

դերը և նշանակությունը,

Սնունդը մարդու կյանքի ամենակարևոր գործոններից է :Սնունդի միջոցով օրգանիզմ են մտնում բոլոր այն նյութերը ,որոնք պարտադիր են նրա նորմալ կենսագործունեության համար:

Սննդի կազմության մեջ են մտնում հինգ հիմնական բաղադրիչներ :Հինգ հիմանական բաղադրիչներն են ՝

  • Սպիտակուց
  • Ածխաջուր 
  • Աղ
  • Ջուր
  • Ճարպ

Սպիտակուցները օգտագործվում են որպես կառուցողական նյութ:Իսկ ածխաջրերը և ճարպերը ՝ էներգիայի աղբյուր են :Կերած մթերքները մարսողության հաշվին քայքայվում և դառնում են կառուցողական միավորներ :Եվ վերակառուցվելով օգտագործվում օրգանիզմի կարիքների համար:

Օրեկան պահանջը բավարարելու համար մարդը պետք է սնվի օրեկան 4 կամ 5 անգամ և 4-5 ժամը մեկ ,փոքր չափաբաժիններով : Քանի ,որ չկա մի ուտելիք ,որը պարունակի անհրաժեշտ նյութերը միարժամանակ ,սննունդը պետք է լինի բազմազան:

—  սննդակարգի կանոնները

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

 

Оставьте комментарий